...

Չի մերժի, բայց կտա՞

Չի մերժի, բայց կտա՞

ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը «Հայաքվե» նախաձեռնության ստորագրահավաքին միանալուց հետո լրագրողների հետ զրույցում ասել է. «Եթե այսօր լիազորություն տրվի ինձ, մի խումբ դիվանագետների, ես վստահեցնում եմ ձեզ, 2-3 ամսվա ընթացքում կտրուկ կարելի է իրավիճակի մեջ փոփոխություն մտցնել: Բայց այստեղ մի քանի նախապայման կա. այդ լիազորությունը պետք է լինի 100 տոկոսանոց: Երկրորդ, Փաշինյանը երեք ամիս պետք է լռի, ուղղակի չխոսի ոչ մի տեղ»: 

«ՉԻ». Հիմա ում էլ լիազորություն տաս, ավելի վատ դժվար լինի: Բայց նման բան Փաշինյանը կյանքում չի անի: Սպանես էլ: Պատերազմի օրերին երեք նախկին ղեկավարները դիմեցին նրան, առաջարկեցին իրենց լիազորել բանակցություններ վարելու համար, վարչապետը մերժեց: 

Մերժեց, որովհետև վախեցավ, որ հետո նույն երեք ղեկավարները կարող է գլխին սարքեն, հեղաշրջում անեն, կամ էլ պատերազմի հետևանքները իր վրա բարդեն:

Հիմա առավել ևս ոչ մեկին չի վստահի: 

Բայց այստեղ Վարդան Օսկանյանին էլ հարց ունենք. թե 2-3 ամսում իրավիճակ փոխող եք, 10 տարի 100 տոկոսանոց լիազորություն եք ունեցել, ինչի՞ այդ իրավիճակը չեք փոխել:

ՎԱՐԿԱՆԻՇ

   528 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ