...

Չէ հա, լո՞ւրջ ես ասում

Չէ հա, լո՞ւրջ ես ասում

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, NEWS.am-ի հետ զրույցում անդրադառնալով ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի հայտարարությանը, թե 2018-ից հետո Նիկոլ Փաշինյանը որպես երկրի լեգիտիմ ղեկավար պետք է դա օգտագործեր ու լուծեր ԼՂ հարցը, ասել է. «Ես քննիչ հանձնաժողովի ժամանակ Նիկոլ Փաշինյանին այդպիսի մի տեսակետ ասացի. պատկերացնենք, որ Նիկոլ Փաշինյանն ականջալուր լինելով Վարդան Օսկանյանին, օգտագործելով իր լեգիտիմ լինելու հանգամանքները գնում է հարցի կարգավորման, տալիս է տարածքները, բայց ես վստահ չեմ, մյուս երեք նախագահները կողջունեի՞ն այդ արածը, թե՞ կսպասեին հարմար պահի»:

«ՉԻ». Անդրանիկ Քոչարյանը բերում, Լևոն Տեր-Պետրոսյանին Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի կողքին է դնում՝ որպես Ղարաբաղի հարցի շահարկմամբ իշխանության ձգտող և հարմար պահի սպասող: Բան է, էլի, նենց, իրեն ռետինե խողովակի տեղ է դրել:

Երևի մոռացել է (իհարկե, չի մոռացել), որ Տեր-Պետրոսյանն այն մարդն է, որը Սերժ Սարգսյանի հետ ունենալով հազար ու մի տարաձայնություն, հենց Ղարաբաղի հարցում աջակցություն է հայտնել, երբ բանակցային սեղանին դրված էր այսպես կոչված Լավրովի պլանը կամ Կազանյան փաստաթուղթը, դա էական չի: Անդրանիկ Քոչարյանի համար դա ի՞նչ է, հարմար պահի սպասե՞լ է: Առաջին նախագահը նույնիսկ հրապարակավ հայտարարեց՝ այո, շարունակելու է խիստ ընդդիմադիր լինել Սերժ Սարգսյանին, բայց ոչ Արցախի հարցում:

Երևի մոռացել է (իհարկե, չի մոռացել), որ ճիշտ հակառակը, Նիկոլ Փաշինյանն է դատապարտել Տեր-Պետրոսյանի այդ դիրքորոշումն ու Խորենացի փողոցում փրփուրը բերանին երկուսին էլ մեղադրել դավաճանության մեջ, թե Ղարաբաղը հանձնում են: Չի ողջունել, չէ՞, սպասել է հարմար պահի: 

Այ, սա արդեն ոչ թե պատկերացնում ենք, դա այդպես է եղել: 

Բայց էս աստիճա՞ն... կլինեն սրանք, որ կան:

Հ.Գ. Առաջին նախագահը շահարկող լիներ, Նիկոլ Փաշինյանին չէր հանդիպի, խորհուրդներ տար, որոնք բանի տեղ չդրեց:

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ