...

Չպղտորենք մանկական հիշողությունները

Չպղտորենք մանկական հիշողությունները

Ռոբերտ Քոչարյանի որդի Լևոն Քոչարյանը Տելեգրամի իր ալիքում գրել է.

«Պատահականություն
...այն պահին, երբ Ռոբերտ Քոչարյանն այցելել է հուշահամալիր, ուղիղ եթերն այդ պահից դադարեցվել է և միայն որոշ ժամանակ անց է նորից վերականգնվել: Հանրայինի ազդանշանով ուղիղ հեռարձակմամբ չի ցուցադրվել Ռոբերտ Քոչարյանի այցը:

Միաժամանակ, հուշահամալիրի տարածքում նույն ժամանակահատվածում ինտերնետ կապի և հեռարձակման խափանում է եղել»:

«ՉԻ». Այ, այ, այ: Ինչպե՞ս կարելի է նման բան անել: Ինչպե՞ս կարելի է հանրային հեռուստատեսությունը դարձնել մեկ քաղաքական ուժի կամ գործչի դուքյան:

Հայաստանի պատմության երանելի ժամանակաշրջանում (1998-2008 թվականներին) Հ1-ը քաղաքական ազատ խոսքի բաստիոնն էր: Ընդդիմությունը գալիս ու քննադատում էր Քոչարյանին: Ընդդիմության լիդերների նկատմամբ կեղտոտ և էժանագին հակաքարոզչություն չէր իրականացվում: Երևի այդպես է հիշում Լևոն Քոչարյանը հոր տարիների Հ1-ը:

Չփչացնենք նրա հիշողությունները. եթե այդպես է հիշում, թող այդպես էլ մնա:
Մեկ էլ հանկարծ հարցուփորձ չանի ընտանեկան ներկայիս լրատվամիջոցի՝ 5-րդ ալիքի ներկայիս խմբագիր Հարություն Հարությունյանին: Վերջինս երանելի տարիների Հ1-ի ղեկավարն էր: Կարող է անկեղծանալ, պատմություններ պատմել իրենց տարիների պետական քարոզչական տեռորի մասին, որի արդյունքում Լևոն Քոչարյանը անվերադարձ կհիասթափվի հոր իշխանության տարիներից:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1127 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ