...

Թագավորության կեսը տվեց

Թագավորության կեսը տվեց

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Արտակ Բեգլարյանին ազատել է պետական նախարարի պաշտոնից և նրա փոխարեն նշանակել Ռուբեն Վարդանյանին:

Արայիկ Հարությունյանի մեկ այլ հրամանագրով Ռուբեն Վարդանյանը կհամակարգի 9 նախարարությունների և 6 պետական կառույցների աշխատանքը:

«ՉԻ». Իբր տակն ի՞նչ մնաց: Յանի էս ի՞նչ թիթիզություն է: Էնա միանգամից Ռուբեն Վարդանյանին Արցախի նախագահի լիազորություններ տայիք, պրծնեիք: Կամ էլ՝ Արցախի նախագահ: 

Մենակ ուժային կառույցներն են, որ Ռուբեն Վարդանյանի տակ չեն դրվել: Էլի լավ է: 

Արցախի նախագահ Ռուբեն Վարդանյան. բայց հնչում է: Հետն էլ՝ ռուսաստանցի միլիարդատեր: Ընդհանրապես է հնչում: Մի ասեք՝ նախկին ռուսաստանցի միլիարդատեր, որովհետև նախկին միլիարդատեր չի լինում, ինչպես և՝ նախկին ռուսաստանցի: 


 

ՎԱՐԿԱՆԻՇ

   588 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ