...

Դեֆոլտի ու չբերության արանքում

Դեֆոլտի ու չբերության արանքում

«Խորհրդարանական ընդդիմությունը դեֆոլտի մեջ է, և սա շատ կարևոր մտածելու առիթ է բոլորիս համար»,- հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։ 

Կոնջորյանը ընդդիմության դեֆոլտի մասին մտածել-մտահոգվելուց առաջ լավ կլիներ շուրջը նայեր․ խոսքը այն միջավայրի մասին է, որտեղ նա քաղաքական գործունեություն է ծավալում։ Չնայած քաղաքականը ո՞րն է․ այդ միջավայրն ավելի շուտ ապաքաղաքական է, որտեղ որևէ միտք ու գաղափար չի ծնվում։ Կարճ ասած՝ անպտղության հետ գործ ունենք։ Եվ սա շատ ավելի վտանգավոր է, քան ընդդիմության դեֆոլտը։ Ի վերջո՝ ապագա են խոստացել, հիմա քաղաքական չբերության այս պայմաններում ո՞նց են անելու։ 

Գոհար Վեզիրյան 

ՎԱՐԿԱՆԻՇ

   4322 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ