...

Ձեր գովելը ձեզ պահեք

Ձեր գովելը ձեզ պահեք

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան անդրադարձել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ խաղում «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղին:

«Բրավո՛, Հենո´:

Հենրիխ Մխիթարյանը դարձավ առաջին հայ ֆուտբոլիստը, ով գոլի հեղինակ դարձավ ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում:

Մխիթարյանը նաև ճանաչվեց «Միլան»-«Ինտեր» հանդիպման լավագույն ֆուտբոլիստ»:

«ՉԻ». Պատկերացնում ենք՝ ինչ դժկամությամբ է ՀՖՖ-ն Հենրիխին գովել: Սկզբից իրենց վարքագծով ու Մխիթարյանի, վերջինիս մոր հանդեպ պահվածքով հասցրին նրան, որ Հենրիխը դադարեցրեց մրցելույթները Հայաստանի ազգային հավաքականում, հիմա էլ գովում են:

Գովելու փոխարեն ավելի լավ է բացատրեք, թե ինչու է նորանկախ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստը հրաժարվում հավաքականում խաղալուց:

Նման մի հարցի էլ թող Հայաստանի շախմատի ֆեդերացիան պատասխանի: Ասեք, թե ոնց արեցիք, որ Լևոն Արոնյանն էլ ձեզ վրա ձեռքը թափ տվեց, թողեց, գնաց Ամերիկա: 

Դուք մեր մեծագույն լեգենդներին չեք կարողանում պահել, էլ ո՞ւմ եք պետք:

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ