...

Չէր հասնում

Չէր հասնում

Լրացավ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը: Իշխանությունները մի շարք հայտարարություններ են արել, հիշատակել այս օրը, սկսած՝ Նիկոլ Փաշինյանից, վերջացրած՝ Տիգրան Ավինյանով: 109 տարվա ողբերգությունը հիշում են:

Բայց էս իշխանություններին պետք է նաև հիշեցնել, որ այսօր լրանում է 2-րդ օրը մի իրադարձության, որի մասին ընդհանրապես ծպտուն չեն հանել:

Խոսքը նրա մասին է, որ Հենրիխ Մխիթարյանը ապրիլի 22-ին «Ինտերի» կազմում դարձավ Իտալիայի չեմպիոն: Առաջին անգամ նորանկախ Հայաստանի պատմության մեջ հայ ֆուտբոլիստը եվրոպական թոփ-5 լիգայի առաջնության չեմպիոն է դարձել, դա իսկապես պատմական իրադարձություն է:

Բայց ձայն չկա, որևէ մեկը չի շնորհավորել Հենրիխին, որը «Միլանի» հետ խաղից հետո Հայաստանի դրոշն էր ծածանում ու հերթական անգամ մեր պետության հեղինակությունն էր բարձրացնում: Հայկական ֆուտբոլի հպարտությունն է: Մենակ ԿԳՍՄ փոխնախարար Կարեն Գիլոյանն է շնորհավորել, բայց նա դա կաներ անկախ պաշտոնից, որովհետև սպորտից հասկացող մարդ է, ու հասկանում է Իտալիայի չեմպիոնի արժեքը:

Հասկանում ենք, որ Հենրիխի նվաճումը հավայի բան է, օրինակ, Վահագն Խաչատուրյանի ծննդյան տարելիցի համեմատ, բայց գոնե կես բերան կարելի էր Հենոյին մեծարել: Բայց չարեցին, դե, իշխանական գծի մեջ չի տեղավորվում, թե չէ ուղեղներս մի տարի կարդուկեին:

Հ.Գ. Հենրիխ Մխիթարյանի՝ Իտալիայի չեմպիոն դառնալը անտարբեր է թողել նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Սա նույնպես հասկանալի է. մարդիկ ժամանակ չունեն, զբաղված են 2050 թվին Հայաստանի հավաքականը աշխարհի չեմպիոն սարքելու սուրբ գործով:

ՎԱՐԿԱՆԻՇ

   417 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ