...

Ձիով քայլն արված է

Ձիով քայլն արված է

ԱՄՆ-ի դրոշի ներքո հանդես եկող Լևոն Արոնյանն իր աջակցությունն է հայտնել ՀՖՖ նախագահի թեկնածու Արաս Օզբիլիսին. «Հնարավորություն ունենք ընտրել մի մարդու, որը երկար տարիներ խաղացել է հավաքականում, ուժեղ թիմերում, իրեն դրսևորել է որպես մեծագույն սպորտսմեն, պրոֆեսիոնալ: Հուսով եմ՝ Արաս Օզբիլիսին կկարողանանք աջակցել՝ մեր սպորտը զարգացնելու համար»,- նշել է Արոնյանը:

«ՉԻ». Ըհը: Թույն ընտրություններ են սպասվում: Այս տեմպերով շարունակվի, Արաս Օզբիլիսին իրենց աջակցությունն են հայտնելու Արտաշ Ասատրյանն ու Ներսիկ Իսպիրյանը, ինչպես նաև ԱԺԲ Քվեբեկի մասնաճյուղը:

Այստեղ էլ հայ մտավորականների մի ստվար զանգված կարող է բաց նամակով հանդես գալ և հայկական ֆուտբոլի վառ ապագան կապել ընդդիմադիր թեկնածուի հետ:

Ընդդիմությունն էլ չպիտի պահը կորցնի. թող հայտարարեն, որ ընտրությունների օրը անժամկետ փակելու են Խանջյան փողոցն ու ձևավորելու են հայկական ֆուտբոլի փրկության կոմիտե: Պարզ է՝ Վազգեն Մանուկյանի առաջնորդությամբ:

Բայց մի քիչ դժվար ենք պատկերացնում, որ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի ընտրություններում Հենրիխ Մխիթարյանը տեսաուղերձով իր զորակցությունը հայտնի, օրինակ, Սմբատ Լպուտյանին:

ՎԱՐԿԱՆԻՇ

   289 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ