...

Ձեռքդ հանիր ուրիշի ջեբից

Ձեռքդ հանիր ուրիշի ջեբից

ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանը` անդրադառնալով Բրյուսելում կայացած հանդիպմանն ու Արցախի կարգավիճակի հարցին, ասել է. «Արցախի կարգավիճակի հարցը հիմա գտնվում է նույն փուլում, որում այն գտնվել է 2016 թվականի հունվարից ի վեր՝ այսինքն թողնված է անորոշ ապագային»։

«ՉԻ». Մենք ինչ որ չենք հիշում, որ 2016-ի հունվարից ի վեր Արցախի կարգավիճակի հարցը փոխարինվեր ԼՂՀ էթնիկ հայերի կարգավիճակի հարցով: Մի հատ թող Արման Եղոյանը ցույց տա, թե 2016-ից հետո երբ և որտեղ է էթնիկ հայեր արտահայտությունը բանակցություններում ընդգրկվել:

Իսկ հիմա դրա շուրջ են ընթանում բանակցությունները, այլ ոչ թե՝ Արցախի կարգավիճակի: Այսինքն՝ դրանք բանակցություններ անվանել կարելի է միայն մեծ վերապահումներով, որովհետև դրանք ի՞նչ բանակցություններ են, որտեղ քննարկվում են միայն Ադրբեջանի ներկայացրած պահանջները: 

Ու որ Արման Եղոյանը հատուկ ընդգծում է 2016 թվականը, սա այդ դեպքը չի, որ փորձես Սերժի ջեբը գցես մի բան, որը բացառապես ձեզ է պատկանում: 

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1977 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ