...

Պարգևավճար կա՛ պարգևավճար

Պարգևավճար կա՛ պարգևավճար

«Լաչինի միջանցքի բացման հավանականությունը կա, բայց կա նաև չբացվելու հավանականություն»,- հայտարարել է իմքայլական պատգամավոր Արման Եղոյանը։

Ի՞նչ եք ուզում, մարդը շատ հստակ պատասխան է տվել․ միջանցքը «յա կբացվի, յա չի բացվի»։ Այլ կերպ ասած՝ բացառել է որևէ տարբերակ, որի դեպքում միջանցքը ոչ կբացվի, ոչ կմնա փակ։ Բայց պրն Եղոյանին նման հարց տվող լրագրողներն էլ են հետաքրքիր մարդիկ։ Իմքայլականին Լաչինի միջանցքի մասին հարց եք տալիս, որ ի՞նչ անեք։ Էն անեկդոտը հիշում եք, չէ՞, որ վրացին, ծառի տակ կանգնած, կապոցով փող է հաշվում, ինչ-որ երեխա մոտենում ու անկապ հարցեր է տալիս, սա էլ շրջվում է, թե «սլուշայ, դե՛լոմ զայմիս, դե՛լոմ»։ Հիմա հենց այդ վիճակն է՝ իմքայլականները երանության մեջ հերթական պարգևավճարներն են հաշվում, ու հանկարծ էդ նեղ մաջալին ինչ-որ անկապ լրագրողներ ինչ-որ անկապ միջանցքի մասին հարցեր են տալիս․․․ «Դե՛լոմ զայմիտես, դե՛լոմ»։
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1232 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ