...

Մի անգամ էլ «արդարացնեք»՝ Հայաստանից բան չի մնա

Մի անգամ էլ «արդարացնեք»՝ Հայաստանից բան չի մնա

«2021 թվականին մենք արդարացրել ենք ժողովրդի տված քվեն», հայտարարել է ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանը։

«ՉԻ»․ Գնահատեցի՞ք ցինիզմի աստիճանը։ 2021-ին ժողովուրդը սրանց քվե է տվել, որպեսզի սրանք վերադարձնեն Հադրութն ու Շուշին, դրա փոխարեն սրանք ոչնչացրել են ողջ Արցախն ու հիմա հայտարարում են, թե արդարացրել են ժողովրդի տված քվեն։

Պատկերացրեք՝ բժիշկը սեփական բթամտության պատճառով մահվան դուռն է հասցնում հիվանդին, հետո նրա հարազատներին խնդրում է ևս մեկ անգամ վստահել իրեն՝ խոստանալով ուղղել սխալը և բուժել հիվանդին, իսկ ավելի ուշ դուրս է գալիս վիրահատարանից ու ինքնագոհ հայտարարում՝ «ես արդարացրեցի ձեր վստահությունը, հիվանդը մեռավ»։ Ինչպիսի՞ն կլիներ մարդկանց արձագանքը։ Ճիշտ է, եթե տարածքում իրավապահներ չլինեին՝ «բժիշկը», մեղմ ասած, մարմնական վնասվածքներ կստանար, իսկ եթե նորմալ իրավական պետություն լիներ՝ կհայտնվեր կամ մեկուսարանում, կամ հոգեբուժարանում։ 

Բայց դրա փոխարեն մեր փայ «բժիշկը» ապագա խորհրդարանում սահմանադրական մեծամասնություն է ակնկալում։ Երևի որպեսզի ևս մեկ անգամ «արդարացնի ժողովրդի տված քվեն»։ Իսկ ինչո՞ւ ոչ. չէ՞ որ Հայաստանը դեռ ահագին «ամայի-անբնակ տարածքներ» ու «դժբախտ-դժգույն քաղաքներ» ունի, մեր ինքնիշխանության վզին էլ հաստատ մեկից ավելի թոկեր կային։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   80 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ