...

Սարսափելի խոսքերի բաժինը

Սարսափելի խոսքերի բաժինը

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը՝ անդրադառնալով այն քննադատություններին, որ ՀԱՊԿ-ի զորավարժությունից հրաժարվելով՝ Ադրբեջանից եկող սպառնալիքներին դիմագրավելու հնարավորությունը բաց ենք թողնում, ասել է․ «Եթե ՀԱՊԿ-ը նպատակ ուներ սարսափեցնել ադրբեջանցիներին և թուրքերին, կարելի էր նախ խոսքով սարսափեցնել»:

«ՉԻ». Էս մեկը ճիշտ է ասում: Չկա, չկա, գոնե խոսքով: Կարող էր, չէ՞, օրինակ, Պուտինը զանգել Էրդողանին ու ասել՝ արա, ա´յ ***, 2500 հատ միջուկային մարտագլխիկ ունենք: Նայի, չշշկռվես: Մենակ էդքանը:

Կամ, Ստանիսլավ Զասը մեյլով գրեր Ալիևին, ասեր՝ ընկեր ջան, նենց մի արա, ազգանունս քո համար թարս աճի: 

ՀԱՊԿ-ն հենց դրա համար է ստեղծված, այնտեղ խոսքի ու ասմունքի հատուկ բաժին կա, մինչև ռազմական գործողությունները այդ բաժնի սպեցնազը մի ամիս սարսափեցնում է թշնամիներին, նոր դրանից հետո տանկերը խոդի են գցում: 

Հ.Գ. ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը հայտարարել է, թե հայկական կողմից պաշտոնապես ծանուցում չեն ստացել զորավարժությունները չեղարկելու մասին։ Նախօրեին էլ ՀԱՊԿ-ը հայտարարություն էր տարածել, թե զորավարժությունների մասով ՀՀ պարտավորությունները կկատարվեն։ Էդ սպառնըմ ե՞ք:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2638 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ