...

Բա որ Քոչարյանին մի բան պատահի

Բա որ Քոչարյանին մի բան պատահի

Քոչարյանական Yerevan today-ի խմբագիր Սևակ Հակոբյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Նիկոլենք սարսափի մեջ են, որովհետև հանրության մեջ իսկապես լուրջ սպասելիք է Ռոբերտ Քոչարյանի վերադարձը իշխանություն, շատերն էլ շեշտում են այն հանգամանքը, որ եթե Նիկոլը հայվան ա, ոչ մեկի հետ նորմալ շփում չունի, Քոչարյանը Պուտինի ընկերն է, կարող է կապերը օգտագործելով՝ երկրի համար հարցեր լուծել»:

«ՉԻ». Հումորի ու ցինիզմի անսպառ պաշար է անհրաժեշտ՝ պնդելու, թե հանրության մոտ Հակոբյանի պատրոնի վերադարձի հետ կապված լուրջ սպասելիք կա: Փառք աստծո, Քոչարյանը դեռ չի կարողացել այնպես անել, որ երկրում մնա 7900 հոգի, որպեսզի կարողանաք պնդել, թե հասարակությունը սպասում է նրան:

Հիմա մի հարց քոչարյանական պրոպագանդիստին: Իհարկե, մենք չենք ցանկանում, բայց հաշվի առնելով վերջին երկու տարում Քոչարյանի տարատեսակ հիվանդությունները և վիրահատությունները՝ ասենք հայ ժողովուրդը վաղաժամ կորցնի իր հզոր զավակին, ի՞նչ է լինելու հայ-ռուսական հարաբերությունների հետ: Ռուսաստանը ասելու է՝ քանի որ այլևս Քոչարյանը չկա, վե՞րջ ստրատեգիական համագործակցությանը, բարեկամությանը և ստորագրած հարյուրավոր պայմանագրերին:

Թերևս Ռուսաստանից մեկը հուշի «հայվան» վերլուծագանգերին, որ այս աստիճան պետք չէ նսեմացնել Ռուսաստանին, նրա քաղաքական շարժառիթները և գործողությունների դրդապատճառները: Թե չէ, այս տեմպերով մի օր էլ կպնդեն, թե Պետրոս Մեծը 3 դար առաջ Կովկաս է շարժվել՝ իմանալով, որ մի օր Քոչարյանը Հայաստանի ղեկավար է դառնալու:

ՎԱՐԿԱՆԻՇ

   766 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ