...

Ձեզ տեսած պահեք

Ձեզ տեսած պահեք

Եվրո-2024-ի որակավորման խմբային փուլի Հայաստան-Ուելս հանդիպումից առաջ Երևանում ձերբակալվել են ուելսցի 32 ֆուտբոլասերներ։

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը հայտնել է, որ 16 օտարերկրացի ձերբակալվել է` խուլիգանություն կատարելու հիմքով և համապատասխան փաստաթղթերով ներկայացվել քննչական բաժին: 

«ՉԻ». Բրիտանական լրատվամիջոցները մինչև հիմա փորձում են հասկանալ, թե էդ երկրպագուներին ինչի են ձերբակալել: 

Բայց որտեղի՞ց հասկանան: Մենք ուելսցիներին բացատրենք՝ բանը ոնց է եղել:

Ուրեմն, ուելսցի երկրպագուները գիշերը Երևանի փողոցներով երթ են անցկացրել ու վանկարկումներ արել: Դե, եթե երթ է ու կոչեր են հնչում, ոստիկաններն էլ մտածել են, թե ընդդիմությունն է չարտոնված ակցիա անում, սաղին բռնել, տարել են քաղմաս: 

Իսկ այն ուելսցի երկրպագուները, որոնք անգլերեն վանկարկել են «Հա-յաս-տան՝ պարտություն», դրանց ընդհանրապես ձերբակալել են հակապետական կոչեր հնչեցնելու համար: 

Դրա համար այն օտարերկրացի երկրպագուները, որոնք մտադիր են գալ Հայաստան ու «բալետ» անել իրենց հավաքականին, նախ պետք է մի լավ ծանոթանան Հայաստանի ներքաղաքական կյանքին, իմանան, թե որը որից հետո է:

Էս փոխանցեք BBC-ին, մեռան շուխուր հանելով: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   305 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ