...

Դուք փոխվողը չեք

Դուք փոխվողը չեք

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրել է. «Իսկ ու՞մ էր ձեռնտու մարտի 1 կազմակերպելը, եթե ոչ 2008թ-ին հարթակից անկարգություններ ու բախումներ հրահրած այն ժամանակվա որոշ ընդդիմադիրների:

Մարտի 1-ի կազմակերպիչները փորձում էին ամեն ինչ անել, որպեսզի սասանեն Հայաստանի ներքաղաքական կայունությունը և թուլացնեն Ռոբերտ Քոչարյանից հետո նախագահ ընտրված Սերժ Սարգսյանի բանակցային դիրքերն Արցախի հարցում: Երկրորդ և երրորդ նախագահները կարողացան կանխել երկիրը ցնցումների տանող ներքաղաքական դիվերսիան և ամուր պահել Հայաստանի բանակցային դիրքերը»:

«ՉԻ». Այ էս ա մեր ընդդիմությունը: Իրենց համարում են այս իշխանությունների այլընտրանքը: Մարդիկ, որոնք մինչև հիմա իրենց կատարած ոճրագործությունների համար մի գրամ պատասխանատվություն չեն զգում, մեղավոր են համարում բոլորին, բայց ոչ իրենց, ու քննադատում են իշխանություններին նրա համար, որ էդ իշխանությունները 44-օրյա պատերազմի համար մի գրամ պատասխանատվություն չեն զգում,  մեղավոր են համարում բոլորին, բայց ոչ իրենց: 

Մենք էլ ենք քննադատում իշխանություններին, հա էլ քննադատելու ենք, ու նաև նրա համար, որ մարտի 1-ի գործը տապալեցին, ջրեցին, սարքեցին Սանտա-Բարբարա: Հակառակ դեպքում ոչ ոք չէր համարձակվի ժողովրդի դեմ ջարդեր, սպանություններ իրականացնելու համար այսպես հոխորտալ: 

2008-ին ընդդիմությունը ձեռքի տակ զինված ավազակախմբեր, զորքեր, սպեցնազ չի ունեցել: Ընդդիմությունը չի Արցախի դիրքերից զինտեխնիկան ու զինվորականներին հանել, հասցրել Երևանի կենտրոն: Այդ պահին թքած ունենալով Արցախի անվտանգության վրա: Հանուն իշխանության, ոնց որ 1998-ին, 2003-ին, 2004-ի ապրիլի 12-ին, այնպես էլ մարտի 1-ին, ընդդիմությունը չի այդ սև էջերը գրել: Էդ դուք եք արել: 

Ու այսքանից հետո նվնվում են, թե ինչի ժողովուրդը մեզ չի ընդունում, մեր ետևից չի գալիս: Ժողովրդի վրա կրակելուց հետո բա ի՞նչ էիք սպասում, որ ձեր առաջ սուփրա-սեղան գցեի՞ն:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   533 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ