...

Դռները դեռ չեն փակվել

Դռները դեռ չեն փակվել

Ռոբերտ Քոչարյանի ասուլիսում հնչեցին բազմաթիվ հայտարարություններ, մեկնաբանություններ, դրանց դեռ կարելի է անդրադառնալ: Սակայն մի հանգամանքի վրա ուշադրություն պետք է դարձնել. այն, որ Քոչարյանը չբացառեց Սերժ Սարգսյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի հետ հետագա հանդիպումների հնարավորությունը: 

Այսինքն, նախկին ղեկավարների ձևաչափով շփումների դուռը չի փակվել, ինչպես շատերն են պնդում: 

Ասուլիսում մի քանի անգամ Քոչարյանն ընդգծեց, որ կատեգորիկ համաձայն չէ Առաջին նախագահի հնչեցրած հայտարարությունների հետ՝ վերջին հարցազրույցում, բայց դրա հետ մեկտեղ համաձայնեց Տեր-Պետրոսյանի այն մոտեցման հետ, որ կես տարի հետո գուցե ուշ լինի, և մի բան էլ իր կողմից սեղմեց այդ ժամկետները։

Մի հետաքրքիր բան էլ ասաց Քոչարյանը. նա կրկնեց հանդիպման ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից ասված մի նախադասություն՝ հաջորդ հանդիպումներում հնարավոր է ես ձեզ համոզեմ, հնարավոր է, դուք ինձ համոզեք։

Տեսնենք, տեսնենք:

ՎԱՐԿԱՆԻՇ

   600 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ