Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, թե Նորագյուղ թաղամասում կկառուցվեն մոտ 155 շենքեր՝ նախատեսված 65 հազար բնակչության համար, ընդ որում՝ կլինեն նաև մինչև 70 հարկանի երկնաքերներ։
«ՉԻ»․ Մեր տեղեկությունների համաձայն՝ նախագիծը, որի նվազագույն արժեքը 4-5 միլիարդ դոլար է, իշխանական շրջանակներում բուռն քննարկումներ է առաջացրել։ Մասնավորապես՝ Տիգրան Ավինյանը լրացուցիչ տեղեկացրել է, որ նոր թաղամասում կառուցվելու է նաև մետրոյի կայարան՝ «չերեզ» Ակադեմիական քաղաք և «Աջափնյակ» կայարան, իսկ «գեղի համբալներին» արգելվելու է «Օպելներով» մտնել այդ թաղամասը, ապա առաջարկել է ստեղծել նոր հիմնադրամ՝ ԱՆԻՖ-1 (Ապագա Նորագյուղի Ինվեստիցիոն Ֆոնդ) և դրա տնօրեն նշանակել իրեն։
Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է, թե ինժեներական ի՞նչ լուծումներով են ապահովելու, որ շենքերի բոլոր լուսամուտներից երևա բացառապես Արագածը, ապա պահանջել է, որ լուծվեն նաև հեծանվուղիների և պարահրապարակների հարցերը։ Քննարկումներին մասնակցել են նաև այլ ՔՊ-ականներ։ Պատգամավոր Նարեկ Հարազատի Գրիգորյանը, օրինակ, պահանջել է, որ թաղամասի շինարարությունն անպայման սկսվի սեԿտեմբերին, Հակոբ Արշակյանը պնդել է, որ պետք է սկսել փետրվարի 31-ին, իսկ Ալեն Սիմոնյանը պահանջ է ներկայացրել, որ բոլոր երկնաքերերն անպայման ունենան թքահարթակներ, որպեսզի հնարավոր լինի վերևից անխոչընդոտ թքել անցորդների վրա։