...

Աստղերը հուշում են. Տիգրան Ավիրյան

Աստղերը հուշում են. Տիգրան Ավիրյան

Տիգրան Ավիրյան. Կենդանակերպի նշանը` Փոսուղ

Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը ռազմաքաղաքացիական է լինելու:

Երկուշաբթի կհայտարարեք, որ Պաշտպանության նախարարության հետ համատեղ իրականացվում է «Անանցանելի Երևան» ծրագիրը: 

Երեքշաբթի կհայտնեք, որ Դի Ջեյ Վէնսի հետ քննարկվել է TRIPP ծրագիրը Աջափնյակ մետրոյով անցկացնելու հարցը:

Չորեքշաբթի Երևանի ավագանու նիստում որոշում կընդունվի «Փոսի ԳԱԻ»-ն վերանվանել «Փոսերի ԳԱԻ»: 

Հինգշաբթի կհայտնեք, որ Երևանում սառցակալած ճանապարհները մաքրելու համար Ղազախստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ներմուծվել աղի մեծ խմբաքանակ՝ աղի նվազագույն պարունակությամբ:

Ուրբաթ կառաջարկեք գարնանային տաք եղանակներին ընդառաջ փետրվարը դարձնել 23 օր:

Շաբաթ-կիրակի զբոսնելուց շենքերի տակով չանցնեք: Եվ հիշեք՝ փող փորողն ինքն է ասֆալտին փռվում: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   38 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ