...

Էդ սպառնըմ ե՞ս

Էդ սպառնըմ ե՞ս

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե «ԼՂ մեր գործընկերները պետք է թույլ չտան՝ որևէ մեկն իրենց մեղադրի կառուցողական խոսակցությունը խափանելու համար»։ 

Ըստ էության՝ սա ոչ թե խորհուրդ է, այլ «ԼՂ մեր գործընկերներին» ուղղված մեղադրանք, որովհետև ստացվում է, որ «որևէ մեկը» նրանց կառուցողական խոսակցություն է առաջարկել, նրանք էլ մերժել են։ Բայց Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը նույնիսկ որպես մեղադրանք բանի պետք չէ։ Ի վերջո անձամբ ինքը երկար ժամանակ հաճույքով մասնակցում էր ցանկացած խոսակցության՝ անկախ նրանից, դրա բովանդակությունը կառուցողակա՞ն էր, թե՞ շինիչ։ Եվ ի՞նչ, հաջողվե՞ց խուսափել բանակցությունները խափանողի պիտակից։ Հակառակը՝ համարյա բոլորը հենց իրեն են մեղադրում բանակցային գործընթացը խափանելու համար։ Թե՞ իրեն թվում է՝ միայն ինքը «կարմիր գծեր» ունի, իսկ Արցախն իրավունք չունի «կարմիր գծեր» ունենալ, որովհետև տեղով մեկ արդեն իսկ «կարմիր գծից անդին» է։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   459 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ