...

Եկեք պայմանավորվենք, որ ինչ էլ լինի՝ մենք մեզ անգրագետ չենք համարելու

Եկեք պայմանավորվենք, որ ինչ էլ լինի՝ մենք մեզ անգրագետ չենք համարելու

«Մենք դպրոց կառուցել չգիտենք, մենք զրոյից սովորում ենք, բայց զրոյից սովորելու պլան էլ պետք է ունենալ՝ ո՞նց ենք սովորելու», կառավարության նիստում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

Պահո, փաստորեն դպրոցաշինությունն էլ է սկսում սեփական կետից։ Չէ, այն, որ մինչև 2018 թվականը Հայաստանում կառուցվածները կամ դպրոցներ չեն եղել, կամ այլմոլորակայիններն են կառուցել՝ հասկանալի է, բայց համաձայնվեք՝ մի քիչ վախենալու է, երբ Նիկոլ Փաշինյանն ինչ-որ բան զրոյական կետից է սկսում։

Ամենայն հավանականությամբ՝ այսուհետ Հայաստանում կառուցվելիք դպրոցները կհամապատասխանեն հետևյալ չափորոշիչներին․ բոլոր դասասենյակները կունենան բացառապես եվրոպատուհաններ (արտադրված Թուրքիայում) և կբացվեն միայն դեպի Արագած լեռը, «փառքի անկյունում» կախված կլինեն տվյալ համայնքի ամենամեծ հարկատուների լուսանկարները, ճաշարաններում կվաճառվի միայն «Բջնի» կամ «Սիլ» (որովհետև Ջերմուկը վիճելի տարածք է), ռազմագիտության դասաժամերին կփոխարինեն ադրբեջաներենի ինտենսիվ դասընթացները, և այլն։ Ինչ վերաբերում է կադրային քաղաքականությանը, ապա այստեղ ամեն ինչ պարզ է։ Պետք է ամեն ինչ կազմակերպել պետական կառավարման համակարգի մոդելով։ Այսինքն՝ լեզվի և գրականության ուսուցիչը պետք է տեխնիկական կրթություն ունենա, քիմիայի ուսուցիչը՝ կարողանա տուռնիկի վրա առնվազն 8 անգամ «ժիմ անել», ֆիզիկայի ուսուցիչը՝ անպայման լինի ձախլիկ, կենսաբանության ուսուցիչը՝ վարորդական իրավունք ունենա, և այսպես շարունակ։ Ու հանկարծ չհարցնեք, թե ինչու պիտի առաջ քաշվեն հատկապես ա՛յդ պայմանները։ Ձեր ի՞նչ գործ, մարդը վստահության քվե է ստացել՝ ինչ ուզում-անում է։

ՎԱՐԿԱՆԻՇ

   318 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ