...

Նոր կառույցներ, նոր տարածքներ

Նոր կառույցներ, նոր տարածքներ

ՀՀ ԿԲ Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում կայացած նիստում Նիկոլ Փաշինյանն ասել է. «ՀՀ-ում գոյություն ունի 60 բուհ։ Այս արտահայտությունը մեզ համար եթե ոչ կարմիր, ապա դեղին նշան պիտի լինի։ Ես ուզում եմ, որ մենք ստատուս-քվոն հասկանանք։

60 բուհ նշանակում է 60 ռեկտոր, մոտ 120 պրոռեկտոր, մի քանի 100 դեկան, 1000 դեկանի տեղակալ...

Երևանում բուհ չպետք է լինի, «Ակադեմիական քաղաք»-ից դուրս ոչ մի բուհ չպետք է լինի»:

«ՉԻ». Հայաստանում գոյություն ունի մի քանի հարյուր պետական կառույց: Կառավարություն, խորհրդարան, նախարարություններ, մարզպետարաններ, թաղապետարաններ, վարչություններ: Համարենք, մի 200 կառույց:

200 կառույց նշանակում է 200 ղեկավար, մի 800 ղեկավարի տեղակալ, մի 5000 պետ, 15 հազար պետի տեղակալներ, 50 հազար օգնական, խորհրդական, քարտուղարուհի, սիրած-միրած: Սա ոչ թե կարմիր, այլ մուգ բորդո գույնի նշան է:

Ու չենք հասկանում, թե էս ստատուս-քվոն ինչի է մնում: Հավայի փող են ուտում, ընդամենը մի քանի մետր քայլելու համար: Չնայած, եթե էս տեմպերով շարունակեն տարածքներ զիջել, շուտով սանտիմետր առ սանտիմետր են քայլելու: 

Երևի դրա համար են վրա տվել բուհական համակարգին: Իրենց կառույցների համար են տեղ բացում: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   125 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ