...

Շատ արագ են փոխում

Շատ արագ են փոխում

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն առաջարկել է «Հայոց պատմություն» առարկայի անվանումը փոխել «Հայաստանի պատմություն» անվամբ։ Նման նախագիծ է շրջանառվել Իրավական նախագծերի հրապարակման միասնական կայքում։

«ՉԻ». Մի քանի օր առաջ, երբ Նիկոլ Փաշինյանը հանկարծ հայտնաբերեց, որ «Հայ ժողովրդի պատմություն» անվանումը այնքան էլ ճիշտ չի, արդեն պարզ էր, որ ԿԳՍՄ-ն վռազի մեջ այդ հայտնագործությունը կյանքի է կոչելու: 

Էս դեռ ոչինչ, մի կերպ կդիմանանք, ուղղակի Փաշինյանը վերջին շրջանում ուրիշ լիքը բաներ էլ է հայտնագործում. ահա, դրանց տակից դուրս եկողը չենք:

Օրինակ՝ հայտնագործել էր, որ Արցախը 1991-ի Ալմա-Աթայի հռչակագրով արդեն Ադրբեջանի տարածք է, Արցախը պրծավ:

Հետո հայտնագործեց, որ Հայաստանի պետական գերբը մի տեսակ անդուր տեսք ունի, արդեն աշխատում են դա թարազուի բերելու ուղղությամբ:

Երկու օր առաջ էլ հայտնագործեց, որ մենք այնքան էլ լավ Սահմանադրություն չունենք: Շուտով կհայտարարվի նոր Սահմանադրություն շինելու մասին: 

Իր բոլոր հայտնագործությունները որ պատենտավորեր, հիմա Էդիսոնին տվել, անցել էր: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   309 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ