...

Էս կանաչ էր, հենց իմացա՝ կապուտ է

Էս կանաչ էր, հենց իմացա՝ կապուտ է

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը խորհրդարանում հայտարարել է, որ ջրային պաշարների անբավարար քանակով պայմանավորված՝ այս տարի Սևանա լճից ոռոգման համար ջուր բաց կթողնվի. «Այս տարի այդ իմաստով լավ տարի մեզ չի սպասվում, և, ցավոք, այս տարի էլ Սևանը երևի կկանաչի»:

«ՉԻ». Այս տեմպերով եթե շարունակվի, մի երկու տարի հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարելու է, որ Սևանը դժգույն, դժբախտ լիճ էր: 

Հենա, նախարարն արդեն «ավետում» է, որ այս տարի լիճը դժգույն է լինելու: 

Հեղափոխությունից հետո լոփո-լոփո խոսում էին, թե Հայաստանը տուրիզմի կենտրոն են դարձնելու: Պիտի ավելացնեին, որ էքստրիմ-տուրիզմի կենտրոն է լինելու, մասնավորապես, մարդիկ պիտի մամռակալած, կանաչած լճում լողանան: Կարող են նույնիսկ հպարտանալ, որ Սևանը տարածաշրջանի ամենականաչունակ լիճն է:

Հետաքրքիրն այն է, որ մինչև 2018 թվականը Սևանա լճի մակարդակն անընդհատ բարձրացել է: Այն աստիճան, որ բազմաթիվ օբյեկտներ, հյուրատներ, ափամերձ շինություններ ջրի տակ էին մնացել: Հետ կանչեք դրանց տերերին, շուտով այդ օբյեկտների վերաբացման արարողությունն է լինելու:

ՎԱՐԿԱՆԻՇ

   657 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ