...

Խորը շնչեք, արտաշնչեք. շնորհավորում ենք, դուք դեռ ողջ եք

Խորը շնչեք, արտաշնչեք. շնորհավորում ենք, դուք դեռ ողջ եք

Գոռ Այվազյանը գրել է. «Հայտնի MSN միջազգային մետեորոլոգիական կայքը Երևանի օդի որակը ցույց է տալիս որպես թունավոր։ Թունավորության այսպիսի բարձր ինդեքս ունեն ընդամենը ևս մի քանի քաղաքներ՝ աշխարհի ամենամոռացված ու կորած տեղերում։

Որպես օրինակ կողքից էլ ասեմ, որ Թիֆլիսն ու Թավրիզը ընդամենը նշված են որպես որպես վատ որակի օդ ունեցող, իսկ Բաքուն ընդհանապես համարվում է լավ որակի օդ ունեցող քաղաք։

Աշխարհի ամենախիտ բնակեցված քաղաքներից մեկի՝ Հնդկաստանի մայրաքաղաք Դելիի օդի թունավորության ինդեքսը 361 է, իսկ Երևանինը 370 ու այն էլ այս քամոտ ու աշնանային հով եղանակին: Շարունակեք ավիրել հայրենի բնությունը, սիրելի ազգակիցներ՝ կտրեք անտառները, բացեք հանքեր ու գործարաններ։ Ու որպես հետևանք շնչեք մեքենաների ծուխն ու գործարանների արտանետած թույնը։ Հետո էլ չհարցնեք, թե ինչի՞ հետևանքով է, որ Հայաստանը քաղցկեղի հարցում միշտ գտնվում է առաջին եռյակի մեջ»:

«ՉԻ». Մենք մի քիչ էլ բացենք այս թեման: Պինդ բռնվեք. գիտե՞ք, որ Հայաստանում ներկայումս շահագործվում է 400 հանք: Որ մենակ բազային և թանկարժեք մետաղների ավելի քան 30 հանքավայր է վայրենի կերպով շահագործվում:

20 տարվա ընթացքում ով, որտեղ հասցրել է, հանք է բացել, հանք է յուրացրել, գրանցել տարատեսակ օֆշորային գոտիներում: Հանքավայրեր կան, որոնց շահագործողների մասին Շերլոկ Հոլմսն էլ չի կարող տեղեկություններ պարզել: 

Օրինակ, ի՞նչ գիտեք Bounty Resources Armenia ընկերության մասին, որը մագնետիդի հանք է շահագործում Աբովյանում: Կամ Opulent Trading Solutions-ի մասին, որը Սյունիքի Ծավ գյուղում ոսկի է արդյունահանում: Մենակ Սյունիքում՝ բացի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից, տասնյակ այլ հանքեր են բացել. Գեղիում, Շահումյանում, Ծավում, Վայքում, Սվարանցում, Արևիսում, հերթում Ամուլսարն է:

Իսկ շահագործողների ցանկում լիքը հայտնի դեմքեր կան. Գագիկ Ծառուկյան. Լոռու մարզի Մղարթ բնակավայրում ոսկու հանք ունի, Հովիկ Աբրահամյանն ու Տիգրան Արզաքանցյանը Մեղրաձորում են ոսկու հանքով զբաղվում, Սուրիկ Խաչատրյանին պատկանող Ler-Ex Ltd ընկերությունը Հայկասարում է հանքեր արդյունահանում: 

Այ սենց, չտեսի պես, երկիր կառուցելու, փայփայելու փոխարեն ապականել են նույն երկիրը: Հայաստանը, որը պետք է լեռնային օդի պես մաքուր լիներ, այսօր աշխարհի ամենաաղտոտված տարածքներից մեկն է, նույն լեռներում ավելի շատ թունավոր մետաղների փոշի են շնչում:  

ՎԱՐԿԱՆԻՇ

   467 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ