...

Ո՞վ է սրանց բզում

Ո՞վ է սրանց բզում

«Քոփփեռ» ՍՊԸ-ը հայտ է ներկայացրել ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն՝ հերթական անգամ փորձելով թույլտվություն ստանալ Աճառյան 2 փակուղի հասցեում թունավոր արտանետմամբ մետաղաձուլարան կառուցելու համար, որտեղ ջարդոններից ստանալու են մետաղական ալյումին և պղինձ, ինչպես նաև բրոնզի ու լատունի ձուլվածքներ: 

«ՉԻ». Շատ հետաքրքիր է, թե ով է այս «Քոփփեռ» ՍՊԸ-ը: Նախարարությունը մի անգամ մերժել է, հիմա նորից են դիմել: Ձուլարան Ավանի կենտրոնում. եթե նման գաղափար է անցնում սրանց ուղեղով, ուրեմն ինչ-որ մեկը կա, որը հուշել է նրանց կամ կանգնած է այս ընկերության թիկունքում, ինչից էլ ոգևորված, այսպիսի հայտ են ներկայացնում: 

Ընդ որում՝ երկրորդ անգամ են դիմում, ընդ որում՝ Ավանի ամբողջ բնակչությունը դեմ է արտահայտվել, կան նաև մերժման մասնագիտական եզրակացությունները, ու այսքանից հետո ցանկանում են ձուլարան սարքել: Դրա համար ենք ասում. սրանց ինչ-որ մեկը բզում է: Ասել է՝ դիմեք, տեր եմ: 

Մեր մտքով առաջինն անցնում է Գագիկ Ծառուկյանը՝ որպես Ավան-Առինջի պատվավոր օլիգարխ, պլյուս՝ ձուլարանը խոստանում է մեծ շահութաբերություն, բայց դրա հավանականությունը քիչ է, քանի որ նա ամբողջ հոգով ու սրտով ընկղմված է Հիսուսի արձան ձուլելու սուրբ գործերում:

Վաղ թե ուշ կիմանանք, թե ով է որոշել հերթական կրակոցն արձակել Երևանի էկոլոգիական վիճակին:

 

ՎԱՐԿԱՆԻՇ

   664 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ