...

Եթե...

Եթե...

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում ասել է. «Ադրբեջանն այսօր անընդհատ խոսում է ԼՂ պաշտպանության բանակի մասին, թե ինչու են նրանք տեղակայված շփման գծի երկայնքով: Եթե ՌԴ խաղաղապահ զորախումբը, Ադրբեջանը երաշխավորեն շփման գծի անձեռնմխելիությունը, ԼՂ ՊԲ-ն կարծում եմ՝ մարտական հերթապահություն իրականացնելու անհրաժեշտություն չի ունենա»:

«ՉԻ». Հետաքրքիր բան է ստացվում: Նույն ելույթում Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Ադրբեջանի երեկվա ռազմական գործողություններին, դժգոհել է, որ ռուսական խաղաղապահ ուժերն այդ հարձակումներին չեն հակադարձել և ընդհանրապես, խաղաղապահ ուժերի մանդատի վերանայման, միջազգայնացման կարիք կա:

Այսինքն՝ մի կողմից Փաշինյանը Ադրբեջանին և Ռուսաստանին մեղադրում է, որ վերջիններս չեն կատարում նոյեմբերի 9-ի համաձայնագրով ստանձնած պարտավորությունները, մյուս կողմից՝ Ռուսաստանի և Ադրբեջանի կողմից ինչ-որ երաշխիքների դեպքում ԼՂ պաշտպանության բանակի կարիք չի տեսնում: 

Ի՞նչ երաշխիքներ պիտի տան Ռուսաստանն ու Ադրբեջանը, կամ որքանո՞վ կարելի է այդ երաշխիքներին հավատալ, եթե մինչև հիմա իրենց ստանձնած պարտավորությունները, ինչպես վարչապետն է ասում, չեն կատարում:

Ընդ որում, նույն ելույթում Փաշինյանը հայտարարել է պաշտոնապես, որ ԼՂ-ում Հայաստանի զինծառայող չկա: Այդպիսով, Արցախն ու բանակը մենակ են մնում ռուսական ու ադրբեջանական երաշխիքների դեմ: Մնում է՝ արցախյան բանակն էլ զինաթափեն ու պրծ:  

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   572 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ