...

Մենք մենակ մի թերուս գիտենք

Մենք մենակ մի թերուս գիտենք

Երևանի Պետական Համալսարանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է Սթիվ Ջոբսի, Շարլ Ազնավուրի, Քրք Քրքորյանի, Հրանտ Մաթևոսյանի լուսանկարները և գրել. «Նրանք չորսն էլ չունեն բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ»:

«ՉԻ». Սրանք լրիվ փորձանք են, մեր արև: Սրանով երկրի գլխավոր, մայր բուհը երևի քաղաքացիներին բացատրում է, որ՝ երեխեք ջան, ուսանողներ ջան, հայտնի մարդ դառնալու, կյանքում հաջողությունների հասնելու համար պարտադիր չէ բարձրագույն կրթություն ունենալ: 

Եթե այդպես է, ապա մենք մի խորհուրդ կարող ենք տալ ԵՊՀ-ին. այդ չորս մարդկանց լուսանկարների տեղը Նիկոլ Փաշինյանի ֆոտոն տեղադրեք: Այ, էդ դեպքում տակը կարող եք հանգիստ գրել. «Նա չունի բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ»: Ու շարունակեք գրել, թե՝ երեխաներ, տեսե´ք, մարդն առանց բարձրագույնի ինչ բարձունքներ է նվաճել և ինչ բարձունքներ՝ զիջել: 

Ե՛վ արդիական կստացվի, և՛ ավելի օբյեկտիվ:

Հ.Գ. Գոնե փաստերը ստուգեք, նոր գրեք. Հրանտ Մաթևոսյանն ավարտել է Երևանի Մանկավարժական համալսարանի Պատմալեզվաբանական ֆակուլտետը, իսկ 1967-ին՝ Մոսկվայում Բարձրագույն սցենարական կուրսերը:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2793 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ