...

Ֆուտբոլի քաղաքականն է ճիշտը

Ֆուտբոլի քաղաքականն է ճիշտը

Պատմական շանսը բաց չթողեցինք

Շաբաթն ավարտվեց պարտությամբ: Փառք աստծո, այս անգամ միայն ֆուտբոլային խաղադաշտում: Թուրքիայի հետ խաղը այնպիսի աժիոտաժ էր առաջացրել, ասեղ գցելու տեղ չկար ստադիոնում: 

Մեր ֆուտբոլիստներն ամեն ինչ արեցին, որպեսզի հանդիպման առաջին պլանում հենց ֆուտբոլը լինի, ու դա հաջողվեց նրանց: Ինչը չես ասի շատերի մասին, որոնց համար ֆուտբոլը քաղաքականացնելու կամ սեփական պրիմիտիվիզմը ցուցադրելու շանս էր: Դե, ո՞նց կարելի էր նման շանսը բաց թողնել:

Մեր գործընկերներից մեկը Հայաստանի հավաքականի ուկրաինացի մարզչին ասուլիսի ժամանակ հարցնում է, թե հրաժարական չի՞ տալու, եթե մերոնք կրվեն: Մինչև բերաններս բաց մտածում էինք, թե էս ի՞նչ է ասում, մեկ այլ՝ քոչարյանական լրատվամիջոցի գլխավոր խմբագիր գրում է, թե վախենում է Հայաստանի հավաքականի հաղթանակից, քանի որ Նիկոլը դրա էյֆորիայից նոր զիջումներ կանի: 

Քոչարյանական մյուս վերլուծաբանն էլ գրում է, թե ի տարբերություն Թուրքիայի հետ առաջին հանդիպման, որը տարիներ առաջ էր եղել և որտեղ Հայաստանի հավաքականը տանտեր էր՝ այս անգամ տանտերերը հենց թուրքերն են լինելու: Մի քանի հոգի նրան հիշեցրին, թե ինչպես էին այն ժամանակ թուրքերին սիրաշահելու համար Հայաստանի հավաքականի մարզաշապիկի լոգոյի վրայից հանել Արարատ լեռան պատկերը, որ Երևան ժամանած Աբդուլահ Գյուլն իրեն լավ զգա, այդ վերլուծաբանը ձենը կտրեց: 

Դաշնակները, հասկանալի է, յոթ երգ ունեն, յոթն էլ նեմեսիսի մասին: Հատուկ ստադիոն էին գնացել ոչ թե խաղ դիտելու, այլ «նեմեսիս» պաստառ ծածանելու: Չնայած մերոնք պարտվեցին, բայց կոնկրետ իրենք շատ գոհ էին. շատ հզոր ֆոտոսեսիա ստացվեց:

Կովազդ

Այդ ընթացքում Շուշիից դեպի Ստեփանակերտ ընկած հատվածում ադրբեջանցիները նոր բարձունքներ են վերցրել, առաջ եկել, սկսել այդ բարձունքները կահավորել, ամրացնել, բայց սա ավելի շուտ լիրիկական շեղում է: Մի բարձունք ավել, մի բարձունք պակաս, տարբերություն արդեն շատ չի զգացվում: Ռուսները մի հատ ջղայնացած հաղորդագրություն տարածեցին, մուննաթ եկան ադրբեջանցիների վրա, հարցը փակվեց:

Դժգույն կանաչից դեպի պայծառ ռոզըվի

Մեր իշխանությունները բարձունքների ժամանակը չունեն, զբաղված են, սրտները հանկարծ սակուրա է ուզել: Շախ ու մատ արեցին Թամանյանին ու Երևանի նախկին բոլոր ճարտարապետներին, որոնք մինչև հիմա գլխի չէին ընկել, որ Երևանը պետք է գեղեցկացնել ոչ թե կանաչապատմամբ, այլ վարդագույնապատմամբ: Կանաչը ասոցացվում է դժգույն, դժբախտ երևույթների հետ, իսկ ահա վարդագույնը՝ երևի թավիշի, հեղափոխության, վարդագույն երազների հետ: Կարող է, ոգեշնչվել են վարդերի հեղափոխությունից... չգիտենք, ծառերն էին մեղք, որոնք նույնպես հեղափոխության զոհեր դարձան: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   7469 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ