...

Ղազինյանը շատ խառն է

Ղազինյանը շատ խառն է

«Հայաստան» դաշինքի անդամ, պատգամավոր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Անցած տարի այս օրը, երբ արդեն սկսվել էր 44-օրյա պատերազմը, Թուրքիայի նախագահ Էրդողանը թվիթերում մի գրառում արեց, որտեղ Հայ ժողովրդին կոչ արեց դուրս գալ իշխանության դեմ և պայքարել իր ապագայի համար: Քչերը հասկացան, որ սա բացահայտ աջակցություն էր Նիկոլ Փաշինյանին և լրջագույն զսպաշապիկ էր ազգային ընդդիմության համար, քանի որ եթե պատերազմի ընթացքում Հայաստանի ընդդիմությունը փորձեր փոխել իշխանությունը և կանխեր անխուսափելի աղետը, մեզ կմեղադրեին Էրդողանի կոչին հետևելու և թուրքական օրակարգ սպասարկելու մեջ»:

«ՉԻ». Փաստորեն, հիմա էլ ոչ միայն ժողովուրդն է մեղավոր, որ իշխանափոխություն տեղի չունեցավ, այլ նաև Էրդողանը: 

Դուք ի՞նչ ազգային ընդդիմություն եք, որ կուլ եք տվել Էրդողանի խայծը: Սա կարելի է համարել ուղիղ մեղադրանք Իշխան Սաղաթելյանին, որը մշտապես պարծենում է, թե պատերազմի ժամանակ մի կողմ են դրել ներքին տարաձայնությունները և կանգնել են իշխանության կողքին: Փաստորեն, այնպես է ստացվում, որ Իշխան Սաղաթելյանը և մյուսները չեն հասկացել, թե ինչ նպատակով է իրենց օգտագործում Էրդողանը: Իսկ Ղազինյանը հասկացել է:

Եթե շարժվենք Ղազինյանի տրամաբանությամբ, ապա Քոչարյանը և Սարգսյանը վաղուց պետք է լինեին հայ ժողովրդի բոլոր ժամանակների ամենամեծ հերոսները: Նույն Էրդողանը և Ալիևը տարիներ շարունակ պնդում են, որ Քոչարյանը և Սարգսյանն են իրականացրել Խոջալուի ցեղասպանությունը: Եթե հայ ժողովուրդը հալած յուղի տեղ ընդուներ Ալիևի բարբաջանքները, ապա Քոչարյանը և Սարգսյանը ժողովրդի համար պիտի դառնային անձեռնմխելի: Պարզապես հայ ժողովուրդը, ի տարբերություն Ղազինյանի, կարողանում է ֆիլտրել նրանց ասածները, հասկանում է, թե երբ ու ինչ նպատակով են նրանք ուղերձներ հղում մեզ:

Ամփոփելով՝ կարելի է արձանագրել. Ղազինյանը և ազգային ընդդիմությունը խոստովանում են, որ վախեցել են Էրդողանի օրակարգի սպասարկողներ որակվելուց ու չեն կանգնեցրել ազգային ողբերգությունը:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1614 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ