...

Գնանկում է եղել. վիճակագրություն

Գնանկում է եղել. վիճակագրություն

Փետրվարին 2019 թ. փետրվարի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 1.9 % գնաճ, իսկ այս տարվա հունվարի համեմատ՝ 0.2 % գնանկում:

Այս մասին հայտնում են Ազգային վիճակագրական կոմիտեից:

Փետրվարին հունվարի համեմատ տարբեր տեսակի կոշկեղենի գները նվազել են 1.7 %-ով, հագուստինը՝ 1.4 %-ով, բնակարանի նորոգման և սպասարկման նյութերի, ապակե ամանեղենի, ճաշասպասքի և տնային կահ-կարասու, կենցաղային և այգեգործական գործիքների, վառելանյութերի և քսանյութերի, գրասենյակային պարագաների գները՝ 0.2 %-ով: Միաժամանակ, հանրապետությունում արձանագրվել է գորգերի և հատակի ծածկերի՝ 0.1%, կահույքի և կահավորանքի, մաքրող, լվացող միջոցների, ոսկերչական զարդերի՝ 0.2%, կենցաղային փոքր էլեկտրական սարքերի՝ 0.4 %, խոշոր կենցաղային սարքերի՝1.1 % գնաճ: Փետրվարին հունվարի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի` համապատասխանաբար 0.9 % և 1.5 % գնանկում: 2020թ. փետրվարին 2019թ. փետրվարի համեմատ բենզինի գներն աճել են 0.8 %-ով, իսկ դիզելային վառելիքի գծով արձանագրվել է 1.6% գնանկում, իսկ 2019թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է համապատասխանաբար 0.9% և 1.5% գնանկում:

Հանրապետության դիտարկված 9 քաղաքներում 2020թ. փետրվարին հունվարի համեմատ արձանագրվել է ոչ պարենային ապրանքների 0.7-0.1 % գնանկում, մեկում՝ 0. 2% գնաճ, իսկ մեկում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ: Մայրաքաղաքում ոչ պարենային ապրանքների գները նվազել են 0.2%-ով: 

Ըստ պաշտոնական տվյալների՝ մատուցված ծառայությունների ոլորտում 2020թ. փետրվարին 2019թ. փետրվարի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սակագների 1.4 % հավելաճ, իսկ 2020թ. հունվարի համեմատ՝ 0.1 % նվազում:

Փետրվարին հունվարի համեմատ մարդատար տրանսպորտի ծառայությունների սակագների մակարդակը նվազել է 2.2%-ով (պայմանավորված օդային տրանսպորտով միջազգային չվերթների ծառայությունների սակագների 11.6% նվազումով), հանգստի կազմակերպման համալիր ծառայություններինը՝ 2.0%-ով, հյուրանոցային ծառայություններինը՝ 0.8%-ով: Միաժամանակ, հանրապետությունում գրանցվել է բժշկական ծառայությունների՝ 2.1%, աղբի հավաքման ծառայությունների սակագների՝ 5.8% հավելաճ (պայմանավորված որոշ մարզերում սակագների ավելացմամբ), իսկ կենցաղային սարքերի նորոգման, հանգստի և մշակութային միջոցառումների հետ կապված ծառայությունների, կրթության, կապի, սպասարկման ծառայությունների (ռեստորաններ, սրճարաններ և համանման կազմակերպություններ), վարսավիրանոցների և անձնական խնամքի սպասարկման սրահների, իրավաբանական ծառայությունների սակագների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ: 
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1698 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ