...

Գողություն ենք արել, գողություն...

Գողություն ենք արել, գողություն...

ԱՄՆ արդարադատության դեպարտամենտը հայտնել է, որ Միացյալ Նահանգների արդարադատության նախարարությունը սկսել է Հայաստանի Պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին պատկանող, Լոս Անջելեսում գտնվող շքեղ առանձնատան բռնագանձման գործընթաց։ 

Առանձնատունը, որն ունի գրեթե 2 800 քմ մակերես, գտնվում է Լոս Անջելեսի Հոլմբի հիլս (Holmby Hills) թանկարժեք թաղամասի Սաութ Մափլթոն դրայվ (South Mapleton Drive) փողոցում։ Առանձնատունը գնել էին Խաչատրյանի որդիները՝ Արտյոմ և Գուրգեն Խաչատրյանները։ ԱՄՆ համապատասխան մարմինները առանձնատան հետ կապված գործընթացը սկսել են Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության և Գլխավոր դատախազության դիմումների հիման վրա։

Ըստ ԱՄՆ արդարադատության նախարարության հաղորդագրության՝ առանձնատունը ձեռք է բերվել Հայաստանում «կոռուպցիոն սխեմայից ձևավորված եկամուտներով»։ Ըստ հաղորդագրության՝ երկուշաբթի Կալիֆոռնիայի Կենտրոնական շրջանի դատարանում ԱՄՆ արդարադատության նախարարությունը ներկայացրել է հայց՝ հայտնելով, որ գործարար Սեդրակ Առուստամյանը Խաչատրյանին և նրա ընտանիքին ավելի քան 20 միլիոն դոլար կաշառք է տվել՝ իր բիզնեսի նկատմամբ բարենպաստ հարկային վերաբերմունքի դիմաց: Այժմ առանձնատունը վաճառվում է 63,5 միլիոն դոլարով։

«ՉԻ». Բայց մալադեց Իշխան Սաղաթելյանին: Ասաց՝ հենց գանք իշխանությանը, թալանը ետ ենք բերելու: Էս հլը իշխանության չեկած են արդեն իրենց թալանը վերադարձնում, բա որ գա՞ն, ինչ են անելու: 

Առաջիկա հայրենափրկիչ հավաքում կասեն, որ Գագիկ Խաչատրյանի առանձնատան բռնագրավման գործընթացը ձեռնարկել է ՀՅԴ Հայ Դատի ամերիկյան գրասենյակը: Երկու տարուց պատմության դասագրքերում դրա մասին Էդիկ Մինասյանը կգրի: 

Իսկ ընդհանրապես, Իշխան Սաղաթելյանին խորհուրդ կտանք երթի ժամանակ, եթե հանկարծ Ռոբերտ Քոչարյանը աչքով ընկնի, մոտենա, հարցնի՝ ախպեր, էս քո օրոք էս ի՞նչ կոռուպցիոն սխեմաներ են եղել, բիզնես անելու համար մինչև 20 մլն դոլար կաշա՞ռք են տվել: 63,5 մլն դոլարանոց առանձնատան փոխարեն կարելի էր Ֆիզուլիից մինչև Մատաղիս մի հատ այնպիսի բունկերախառն ամրոց կառուցել, որ աշխարհի բոլոր բայրաքթարները դրա պատերի տակ «լռվեին»:

Բայց դժվար Իշխան Սաղաթելյանը նման հարցադրում անի: Հոգեհայրը կարող է ջղայնանալ, հակընդդեմ մտքեր հայտնի, հյուրանոց, բան... 

ՎԱՐԿԱՆԻՇ

   6326 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ