...

Իշխան Սաղաթելյանի երազը

Իշխան Սաղաթելյանի երազը

Դրսում անձրև է սկսվել, դրա համար հայրենիքի փրկության հերթական ու վճռական հավաքը «Lao Grande del Sevan» հյուրանոց է տեղափոխել: 

Ցուցարարները հյուրանոց մտնելիս շշերով խփում են պահակների գլխին, երկու հոգի մետաղաձողերով սկսում են ջարդել ֆոյեյի մարմարե արձանները...

«Հոպ, հոպ, էս ի՞նչ եք անում»,- գոռում է ինքը,- «հո դուք թուրք չե՞ք»: 

«Բայց ի՞նչ ա եղել, շեֆ ջան»,- զարմանում են ցուցարարները,- «դու չէի՞ր ասել, որ թալանչիների դեմ անողոք եղեք, դրանց ունեցվածքը ջարդեք»:

«Արա´, սա նաև ֆայմի հեղափոխություն է: Հյուրանոցի վրա մաուզերի լոգոն չե՞ք տեսնում»,- կատաղած բացատրում է ինքը:

«Վայ, շեֆ ջան, ներող, ի՞նչ իմանայինք»:

«Ասում եք՝ ինչ իմանայի՞ք: Մի շաբաթով ձեզ զրկում եմ օրավարձից»,- ասում է ինքը:

«Վայ, շեֆ ջան...»,- նեղվում են ցուցարարները:

«Թողնել...,- հրահանգում է ինքը: - Մարշ վերև»:

Վերևի դահլիճում սկսվում է հավաքը: Ինքը բացման խոսք է ասում. «Սիրելի հայրենակիցներ, թուրքը մնում է թուրք: Այսօր թուրքերը փորձում են թուրքերի հետ պայմանավորվել, և թուրք գլխակերները պետք է ստանան արժանի հակահարված, քանի որ թուրքը չի կարող հայ լինել, հայն էլ՝ թուրք: Թո´ւրք կամ ազատություն: Մենք կհաղթենք»:

Դահլիճում մի քանի հոգի ծափ են տալիս, հետո միացնում են «Ստամբուլը պետք է արյան ծով դառնա» ռեփի ֆոնոգրաման:

Հաջորդը ելույթ է ունենում Արմեն Ռուստամյանը. «Թուրքից չ...լախ ազգ չկա: Դարեր շարունակ նրանք ծծել են հայ ժողովրդի արյունը: Ով սա չի ընդունում, թուրք է»:

Դահլիճում միացնում են ծափերի ֆոնոգրաման:

Խոսք է վերցնում Ռ. Քոչարյանը. «Հայերն ու թուրքերը նույնքան անհամատեղելի են, որքան՝ հայերն ու ալբանացիները: Այդ իսկ պատճառով պետք է փրկել հայրենիքը: Կամ գոնե հայրենիքի էն մասը, որտեղ 50 տոկոսից ավել բաժնետոմս ունեմ: Մենք պետք է կուռ ընտանիք լինենք, ընտանյոք հանդերձ թուրքերին քշենք: Մի խոսքով՝ թյորքը մնում է թյորք»:

Դահլիճում ծափերի ներքո միացնում են թուրքական դրոշ վառելու ֆոնոգրաման:

Եվ ահա դահլիճ է բարձրանում ՀՀ վաստակավոր արտիստուհի Նունե Եսայանը: Ֆոնոգրաման միացնում են, սկսում է երգել «Թամամյան աշխարհ» հիթը: Էկրանին հայտնվում են 1999թ. հոկտեմբերյան, 2004թ. ապրիլյան, 2008թ. մարտիմեկյան հերոսամարտերի կադրեր: Այն պահին, երբ կադրում Կենտրոնի բաժնի ոստիկանները կաստետով ու դուբինկով բացում են ցուցարարի գլուխն ու հետո սկսում քացով խփել նրա պոչկեքին, Նունեն երգում է. 

«Թող չմասնակցեին միտինգներին,
Էդ ժամանակ չէին սպանվի,
Խորոտիկ, իմ խորոտիկ,
Չէէէէին սպանվի-իիիի»:

Այդ պահին անձրևն ուժեղանում է, սկսում է առաստաղից կաթել, ստիպված ընդհատում են հայրենափրկիչ հավաքը և որոշում այն տեղափոխել հյուրանոցի առաջին հարկում գործող՝ Լևոն Քոչարյանի անվան «տրինաժորնի» դահլիճ:

Արթնանում է մինչև արյան վերջին կաթիլը թրջված:

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ