...

Գոնե գնահատեք գեղարվեստական մասը

Գոնե գնահատեք գեղարվեստական մասը

ԱԺԲ-ն հայտարարություն է տարածել, որում նշված է. «Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի` 2022 թ. ապրիլի 19-ի համատեղ հայտարարությունը մեռնող Ռուսական կայսրության կյանքը Հայաստանի կենսական շահերի հաշվին երկարաձգելու հերթական քայլն էր: Այն Հայաստանի հետ համընկնող ռազմավարական շահեր ունեցող Արևմուտքի մեկնած օգնության ձեռքն օդում թողնելու և դեպի Արևմուտք թեքվելու փոխարեն ռուս-թուրք-ադրբեջանական հայակործան եռյակին գերի մնալու դավաճանական քաղաքականությունը, Հայաստանի դիրքավորումը որպես քաղաքակիրթ աշխարհի համար արդեն ցեղասպան որակվող, միջազգային մեկուսացման դատապարտված պուտինյան ռեժիմի խամաճիկ ու հանցակից։ 

Արևմուտքն ի դեմս հայ ժողովրդի ունի դաշնակից, որն ակնկալում է նրա գործուն աջակցությունը»:

«ՉԻ». Մենք նույնիսկ կարող ենք ասել, թե ինչպես է ԱԺԲ-ի այս տեքստը ծնվել: Ամեն նախադասության վրա տանջվել են. ո՞նց անեն՝ մեջը պարտադիր մի երկու խոսք լինի այն մասին, որ Ռուսաստանը վատն է, կամ Արևմուտքը լավն է:

Այս տեքստն իրականում դրա մասին է, ոչ թե Պուտին-Փաշինյան հանդիպման արդյունքների: Օրինակ՝ վերցնենք հետևյալ նախադասությունը. «Դատապարտում ենք այդ հանդիպման արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունները»: Կարելի էր այսպես գրել: 

Բայց չէ, Հալեպի... Հալեպ, գեղարվեստական պետք է լինի: Հիմա՝ նույն նախադասության ԱԺԲ-ական տարբերակը. «Դատապարտում ենք համաշխարհային ագրեսոր և ցեղասպան, պուտինյան ռեժիմի առաջնորդ Պուտինի և նրա հանցակից Նիկոլ Փաշինյանի հանդիպման արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնք պարզապես ոտնահարում են հայ ժողովրդի դարավոր բարեկամ և բնական դաշնակից, քաղաքակիրթ աշխարհի պահապան Արևմուտքի շահերը»:

Հետաքրքիր է, Արևմուտքը գոնե մի հնարով գնահատո՞ւմ է սրանց իբր արևմտամոլ տառապանքները: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1372 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ