...

Գոնե հիմա Նիկոլ Փաշինյանը հասկանա, թե ինչ է արել

Գոնե հիմա Նիկոլ Փաշինյանը հասկանա, թե ինչ է արել

Հանրային խորհրդի անդամ, Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանի պաշտոնավարման հետագա նպատակահարմարությանը, ասել է. «Իշխող քաղաքական ուժն է Հանրային խորհրդի և Վազգեն Մանուկյանի շուրջ այդ վիճակը ստեղծում: Ավելի քան պարզ պետք է լինի բոլորին, որ դա արհեստածին մի բան է, որն արձագանք է Վազգեն Մանուկյանի՝ որպես անկախ, մտածող քաղաքական, հասարակական գործչի գործունեությանը»:

«ՉԻ». Մեր մեջ ասած, Նիկոլ Փաշինյանին տեղն է: Ինչո՞ւ պիտի Վազգեն Մանուկյանին վերանշանակեր ՀԽ նախագահ, որ այսօր այսպիսի խեղկատակ վիճակ ստեղծվեր: Կամ ո՞վ էր խնդրել վարչապետին Վազգեն Մանուկյանից 1996 թվականի համար ներողություն խնդրել:

Հետաքրքիր է, գոնե այսքանից հետո հասկացե՞լ է, թե ում հետ գործ ունի: Մի մարդու, որը հեղափոխության առաջին իսկ օրից հենց հեղափոխության դեմ է պայքարել, անընդհատ հարվածում է Փաշինյանին, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի շահերն է սպասարկում:

Իսկ հիմա Վազգեն Մանուկյանից քաղհալածյալ են սարքում: Իբր իրենից ինչ-որ բան է ներկայացնում այդ ՀԽ-ն, հիմա էլ քննարկում են, որ Վազգեն Մանուկյանը չպետք է լքի այդ պաշտոնը, մաքուր, ազնիվ մարդ է, անկախ մտածող: Ձեզ լինի այդ զրո արժեք ունեցող կառույցը:

ՎԱՐԿԱՆԻՇ

   997 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ