...

Վերնակույտը՝ ջրի երեսին

Վերնակույտը՝ ջրի երեսին

Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով Վազգեն Մանուկյանի հայտարարությանը, ասել է. «Պետք է ստեղծել Պաշտպանության պետական միանական կոմիտե Արցախի հետ համատեղ և իշխանության լծակները տալ այդ կոմիտեին, իսկ մնացած հարցերը կհասկանանք արդեն պատերազմից հետո»:

«ՉԻ». Օգտատերերից մեկը համացանցում մի հետաքրքիր միտք էր հայտնել: Գրել էր, որ Նիկոլ Փաշինյանի տեսաուղերձը կարծես յուրահատուկ թեստ լիներ, որից հետո քաղաքական կղանքը ջրի երես դուրս եկավ:

Համացանցում հիմա հավաքում և տարածում են այն մարդկանց ցանկը, որոնք, կարծես մի հրամանով, անմիջապես արձագանքեցին Վազգեն Մանուկյանի հայտարարությանը:

Դավիթ Շահնազարյան, Հրանտ Բագրատյան, Տիգրան Քոչարյան, Խոսրով Հարությունյան, Ռուբեն Հակոբյան, Լարիսա Ալավերդյան, Գևորգ Պետրոսյան, Աղասի Ենոքյան, Արա Վարդանյան, Ավետիք Չալաբյան, Վիգեն Ստեփանյան, Զարուհի Փոստանջյան. սա կառավարության հրաժարականը պահանջողների ցանկն է, որը, ենթադրաբար, դեռ կլրացվի:

Ու ի՞նչն է հետաքրքիր. այս ցանկում նշված մարդկանց կեսը ժամանակին էն մյուս կեսին դավաճան է համարել: Որ սկսենք նշել, թե սրանք ժամանակին իրար հասցեին ինչեր են ասել, ինչերի մեջ են մեղադրել, այդ մեղադրանքների մի տոկոսն էլ ճիշտ լինի, մարդը 15 հոդված կշալակեր: Ինչեր է ասել Հրանտ Բագրատյանը Խոսրով Հարությունյանի մասին, և՝ ի դեպ, ճիշտ բաներ, Դավիթ Շահնազարյանը՝ Վազգեն Մանուկյանի մասին, Աղասի Ենոքյանը՝ Լարիսա Ալավերդյանի մասին... կմնաք շշմած: Կինո: 

Իրականում սա լուրջ խնդիր է, որ մենք հեղափոխությունից հետո այդպես էլ նորմալ ընդդիմություն չունեցանք: Ու դաշտը մնաց նրանց, որոնք ամենաճակատագրական, ամենադժվարին պահերին ջրի երես են դուրս գալիս: Չասենք, ինչի նման: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1634 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ