...

Գործակալ 00

Գործակալ 00

- Պրիոմ, պրիոմ, Սի՛գ, լսո՞ւմ եք ինձ:

- Լսելը լսում ենք, բայց ո՞վ ա:

- Ոնց՝ ով ա, հընգերն ա:

- Ընկեր Հրանտ, դո՞ւ ես:

- Չէ, այ ախպեր, ասում եմ՝ հընգերն ա:

- Ընկեր Արմեն, դո՞ւք եք:

- Հիմա Դրոյի գործով ինչքան դատապարտված կա, պտի անունները տաս: Քո իմացած ընկերները չեն, հընգերն ա: Սասուն Խաչատրյանի նախկին և Քադիրովի ներկայիս ընկերն ա:

- Լավ, ջոկի՝ ով ա: Ի՞նչ կա, գեներալ ջան, ի՞նչ վիճակ ա ձեր մոտ:

- Ծանր ա, դիրքավորվել ենք Աբովյան-Թումանյան խաչմերուկում, փորձում ենք դիմադրություն ցուցաբերել: Դե գիտես՝ ինչ անում ենք, անում ենք հանուն հայրենիքի փրկության: Բայց վիճակներս ծանր ա, անձնակազմը քիչ ա ու ամեն րոպե աշխատավարձ ա ուզում: Մի բան արեք՝ մարդ ուղարկեք, թե չէ չենք կարողանա երկար պահել դիրքերը:

- Գեներալ ջան, հասկանում եմ, բայց մեր վիճակն էլ վիճակ չի: Փորձում ենք վարչապետի կեցավայրը արյան ծով սարքել:

- Ո՞ւ, հաջողություններ ունե՞ք:

- Հա, ունենք: Արդեն Գեղամ Մանուկյանի քիթիկից մի քիչ արյուն է հոսել: Բայց մենք էլ ունենք անձնակազմի խնդիրներ, չենք կարա քեզ օգնել: Լավ կլինի Առինջի ջոկատին դիմես, իրանք մոլից անընդհատ «պապալնենի» են ստանում:

- Քեզ թվում ա՝ առաջինը քե՞զ եմ զանգել: Առինջի ջոկատի հրամանատար Առյուծին զանգեցի: Ճիշտն ասած՝ հայհոյեց: Ասեց՝ դավադիտ արիք: Տպավորություն է, որ ձեզանից միայն քաղաքական դիակն է, մնացածը իմ վրա է: Չտվեց մարդ, ասեց՝ պահելու եմ մոլի մատույցները:

- Ի՞նչ ասեմ, գեներալ ջան, ուրեմն հանձնվիր, թող բերման ենթարկեն: Վաղը առավոտյան նորից կսկսենք փրկել հայրենիքը: Էտի գործ ա, որ չենք կարող թողնել սերունդների ուսերին: Մի տարի է, պայքարում ես, արդեն վհատվել ես, բա մեր ջանը քա՞ր ա, որ 130 տարի փրկում ենք հայրենիքը:

Հ.Գ. Գեներալի պատասխանը հնարավոր չեղավ վերծանել: Հայհոյանք էր չեչեներենով:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1002 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ