...

Գույք չհայտնաբերեմ հարմար գներով

Գույք չհայտնաբերեմ հարմար գներով

Դատախազությունը ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցով դիմել է դատարան, որպեսզի Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանից ու նրա ընտանիքի անդամներից բռնագանձի 11 միավոր անշարժ գույք։ «Հետք» լրատվամիջոցը, սակայն, պարզել է, որ իրավապահները միայն գույքի մի մասն են բացահայտել, իսկ Տարոն Մարգարյանի քույրերին, սանիկին և փոխկապակցված այլ անձանց պատկանող ավելի քան 15 միավոր անշարժ գույքը չեն հայտնաբերել։

Ըստ երևույթին այդ «չհայտնաբերված» շենք-շինություններն իրականում այնքան էլ անշարժ չեն։ Կախարդ պառավի խրճիթի նման՝ հավի ոտքերի վրա են և իրավապահներ տեսնելիս վազում-թաքնվում են շենքերի բակերում։ Ամեն դեպքում՝ փաստը մնում է փաստ, որ իշխանությունները ժամանակ առ ժամանակ ինչ-որ «միջոցառումներ» են կազմակերպում, որպեսզի ցույց տան, թե ինչ կոռումպացված էին նախկինները, բայց ամեն անգամ դրա փոխարեն ցույց են տալիս, թե ինչ կոռումպացված են հենց իրենց իրավապահները։ Իսկ լրատվամիջոցներով այդ «չհայտնաբերված գույքի» ցուցակը ներկայացնելը՝ սեփականատերերի անուն-ազգանուններով, հասցեներով և այլն, բացարձակապես անիմաստ է։ Եթե խեղճ իրավապահներն անշարժ գույքը չեն կարողանում հայտնաբերել, «Հետքի» էլեկտրոնային հասցեն ո՞նց հայտնաբերեն։

ՎԱՐԿԱՆԻՇ

   1219 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ