...

Հա էլ մտահոգվելու ենք

Հա էլ մտահոգվելու ենք

Արցախի ԱԽ-ն հայտարարություն է ընդունել, որտեղ մասնավորապես նշված է, որ ՀՀ վարչապետի հնչեցրած մի շարք տեսակետներ առաջացրել են մտահոգություններ, «քանի որ չեն համապատասխանում ինչպես համազգային պայքարի գաղափարներին, այնպես էլ Արցախի Հանրապետության բնակչության և իշխանությունների որդեգրած դիրքորոշմանը»:

«ՉԻ». Այնպես են ասում, կարծես մինչև հիմա Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները մտահոգություններ չէին առաջացրել, էս մեկն առաջացրեց:

Մեր վարչապետը հենց խոսում է, իմացած եղեք, որ մտահոգությունների շարանը գնում է: Հենց այնպես հո չէի՞նք գրել, որ նրա ցանկացած ելույթից հետո բնակչության շրջանում կտրուկ աճում են սրտամկանային հիվանդությունները:

Այնպես որ, Անվտանգության Խորհրդի նիստից հետո շատ հեռու չգնաք, էս երկու օրը Փաշինյանն էլի խոսելու է:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   210 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ