...

Հաջորդ կանգառը՝ Նուբարաշեն

Հաջորդ կանգառը՝ Նուբարաշեն

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը տեսանյութ է հրապարակել ու գրել․ «Ի տարբերություն նախկին իշխանազավթների վարչապետ Փաշինյանն ընտանիքի հետ ազատ շրջում է երկրում»։ 

Մեր մեջ ասած՝ «նախկին իշխանազավթներն» ազատ շրջում են ոչ միայն երկրում, այլև աշխարհով մեկ, մինչդեռ իշխանազավթումը ծանրագույն քրեական հանցագործություն է։ Հետևաբար, կամ Տարոն Չախոյանը զրպարտում է նրանց՝ «իշխանազավթ» ասելով, կամ անուղղակիորեն իր շեֆին մեղադրում է քրեական հանցագործներին հովանավորելու մեջ։

Իսկ մեծ հաշվով՝ պրն Չախոյանն իսկապես արտառոց փաստ է հրապարակում, որովհետև այն աղետներից հետո, որ Փաշինյանը բերեց Հայաստանի գլխին, նա չպետք է «ազատ շրջեր երկրում»։ Լավագույն դեպքում նրան պիտի թույլատրվեր «ազատ շրջել» օրական մեկ ժամ՝ փակ տարածքում, խիստ որոշակի շրջանաձև երթուղով և զինված պահակախմբի աչալուրջ վերահսկողության ներքո։

Այս վերջին կետը, ի դեպ, պահպանվում է նաև հիմա, երբ վարչապետն իբր «ազատ շրջում է երկրում»։ Փոխարենը՝ անազատության մեջ են հայտնվում նրանք, ովքեր այդ ընթացքում փորձում են մոտենալ նրան։

ՎԱՐԿԱՆԻՇ

   758 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ