...

Հանկարծ ձեռք չտաք Ֆրանսիայի հրապարակին

Հանկարծ ձեռք չտաք Ֆրանսիայի հրապարակին

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը գրել է. «Իմ տեղեկություններով, Նիկոլը որոշում է կայացրել Վոլոդինի և Լավրովի այցերի կապակցությամբ ոստիկանական ուժերով հանել Ֆրանսիայի հրապարակի վրանները»:

«ՉԻ». Հուսով ենք՝ նման բան տեղի չի ունենա: Ավելին, պետք է ամեն ինչ անել, որ Ֆրանսիայի հրապարակում այդ վրանները մնան: 

Դրանք վաղուց դարձել են Երևանի ամենատեսարժան վայրերից մեկը: Օտարերկրացիների համար տուրփաթեթներում՝ բացի Գառնի-Գեղարդից ու Աշտարակի ձորից, հիմա ընդգրկվել է նաև Ֆրանսիայի հրապարակը: 

Տուրիստներին բերում են այստեղ, բացատրում, որ 2 ամիս է՝ այս հրապարակում կոփվում է հայրենիքի փրկությունը, մեր մոտ ժողովրդավարություն է, ոչ ոք իրավունք չունի այս վրաններին մատով կպչել:

Հետո էքսկուրսավարները հերթով ներկայացնում են յուրաքանչյուր վրանի պատմությունը: Այսպես ասած, վրանների պատկերասրահ է՝ բաց երկնքի տակ: Պատմում են, որ այս վրանում անձամբ նարդի է խաղացել Լիսկայի տղան, մյուս վրանում Ռոբերտ Քոչարյանը բարևել է մարդկանց, այն վրանի մոտ անձամբ երգել է Սիրուշոն, իսկ էէէն վրանը, որի վրա հիմա գրված է «closed», սեփականաշնորհված է և պատկանում է Լևոն Քոչարյանին: 

Այնպես որ, ամառը սկսվել է, տուրիզմը պետք է խթանել: 

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2206 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ