...

Մալադեց, Ագնեսա

Մալադեց, Ագնեսա

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը լուսանկարներ է տեղադրել իր ֆեյսբուքյան էջում և գրել. «Մինչ ընդդիմությունն իր բողոքի ձայնն էր բարձրացնում ԵՄ դեսպանատան մոտ, տիկին Անդրեա Վիկտորինն այդ նույն պահին Թվիթերում Սևանից և Դիլիջանից անհոգ լուսանկարներ էր տեղադրում։ Նիկոլ Փաշինյանի առջև բառիս ուղիղ իմաստով կզելու մեծ վարպետ տիկնոջ այս պահվածքն ակնհայտ քաղաքական ցինիզմ է, բայց դե մեզ էլ ոչնչով չեք կարող զարմացնել»:

«ՉԻ». Էս մեր հայրենիք փրկող ընդդիմադիրներն են, տեսնո՞ւմ եք՝ ոնց են «կզզացնում» արևմտյան «հոտած» դեսպաններին: Համարյա ասֆալտին են փռում: Հայաստան պետությունն են ներկայացնում, տեղը տեղին, հավուր պատշաճի: Սրանց լսողը, սրանց բառապաշարը կարդացողն անմիջապես կհասկանա, թե ինչ կիրթ, դաստիարակված, խոհեմ, զուսպ, քաղաքականապես հասուն մարդիկ են ընդդիմադիրները: 

Դուք երբեք նրանց լեքսիկոնում փողոցային ժարգոն, հայհոյանք, վիրավորանք, «թուրք-եթիմ-ժեխ» մակարդակի արտահայտություններ չեք լսի: Բացառված է: Ու այս բառապաշարով, գիտակցությամբ էլ մտադիր են իշխանության գալ և հարաբերվել նույն այդ հոտած արևմտյան դեսպանների, դիվանագետների հետ: Հալալ է: 

Հ.Գ. Լսել ենք, որ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները նամակ են գրել ՌԴ Պետդումայի ղեկավար Վյաչեսլավ Վոլոդինին: Նամակի տեքստից զգացվում է, որ Վոլոդինին բառիս բուն իմաստով շաաատ-շատ եք սիրում: Այնպես, ինչպես ԵՄ դեսպանը՝ Փաշինյանին: Տակ ձերժած:

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   3808 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ