...

Հանրայինը ղեկավարում է մի կին, որից վաղուց պետք էր մատնահետք վերցնել

Հանրայինը ղեկավարում է մի կին, որից վաղուց պետք էր մատնահետք վերցնել

«Չորրորդ իշխանության» զրուցակիցն է հրապարակախոս, ռեժիսոր Տիգրան Պասկևիչյանը

- Պարոն Պասկևիչյան, կարճ ժամանակ աշխատեցիք Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերությունների խորհրդում: Ըստ Ձեզ, ո՞վ է դե ֆակտո ղեկավարում Հանրայինը:

- Հանրայինը դե ֆակտո ղեկավարում է Բաղրամյան 26-ի ուրվականը՝ մի կնոջ ձեռքով, որից վաղուց պետք էր մատնահետք վերցնել։

- Հ1-ի չարաշահումների փաստերով քրեական գործ կա հարուցված, երեկ էլ պարզվեց, որ Հանրայինի հեռուստաարտադրանքն ԱՄՆ-ում վերահեռարձակելու համար «ՊանԱրմԻնք»  ընկերությունը տարիների ընթացքում չնչին գումարներ է վճարել Հ1-ին, ընդ որում հեռարձակում իրականացնող ընկերության ընտրությունը մրցույթով չի կայացել: Երկրում չարաշահումների, կոռուպցիայի դեմ պայքար է մղվում, ըստ Ձեզ, ինչո՞վ է պայմանավորված իշխանության տոլերանտ վերաբերմունքը Հ1-ում տեղի ունեցած չարաշահումների վերաբերյալ:

- Իշխանությունները չեն կարողանում (կամ՝ չեն ուզում) որսալ վերը նշված ուրվականին։ Բայց դա բարդ չէ. պարզապես պետք է կարդալ «Հետք»-ի մի քանի հրապարակումները և եզրակացություններ անել, թե ո՞վ է եղել Սերժ Ազատիչը՝ բառի բուն, այսինքն՝ libertador իմաստով։

- Ի՞նչ նկատի ունեք։

- Նկատի ունեմ 174 միլիոնի չարաշահումը, որն Ազատիչը ներել է՝ հանձնարարելով փոխհատուցել կառավարության պահուստային ֆոնդից։  

- Արդեն 1,5 տարի է, ինչ Հայաստանում հաղթել է հեղափոխությունը: Հեղափոխության շունչը Հ1-ում զգացվե՞լ է, այն այժմ իրապես սպասարկում է հասարակության շահերը:

- Երբ վարչապետն այցելում է Հ1 և այդ տարածքում շնչում է, հեղափոխության շունչը զգացվում է, բոլոր մյուս դեպքերում նույն գաղջն է։ 

- Նոր եթերաշրջանին ընդառաջ Հ1-ը հեռուստանախագծերի մրցույթ էր հայտարարել, արդեն իսկ ընտրվել են հաղորդումները: Դուք մտահոգություն էիք հայտնել ձևավորված գեղխորհրդի վերաբերյալ և առաջարկել հրապարկել ստացված նախագծերի ամբողջական ցանկը: Ձեր կարծիքով՝ հնարավո՞ր է Հ1-ում արդար մրցույթ տեղի ունեցած լինի:

- Արդար մրցույթ եղած լիներ, ընտրված նախագծերի ցանկը կհրապարակեին։ Մրցույթ, մրցել, մրցակցություն և «մրց»-ով սկսվող մյուս բառերը Հ1-ի բառարանում ներառված չեն։ Դրա համար էլ էժանով ու բիրիքով հեռարձակման իրավունք են ծախում, իսկ նախագծերն ընտրում են շուկայում մալաչա տանձ ջոկելու եղանակով։

Մանյա Պողոսյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   8415 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ