...

ՀԱՊԿ-ն պատրաստ է միջամտել

ՀԱՊԿ-ն պատրաստ է միջամտել

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը ստացել է Հայաստանի իշխանությունների բանավոր դիմումը՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը սպառնացող վտանգները չեզոքացնելու համար ՀԱՊԿ խաղաղապահ ուժեր ուղարկելու վերաբերյալ:

Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:

«Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն, ՀԱՊԿ-ն շատ արագ ու օպերատիվ կարձագանքի Հայաստանի դիմումին:

Ներկայումս այդ դիմումը մուտքագրվել է, 6 օրինակով պատճենահանվել է, սքանավորվել և pdf տարբերակով ուղարկվել է ՀԱՊԿ անդամ բոլոր երկրներին: Այնտեղից դիմումը օպերատիվ forward կանեն այդ երկրների խորհրդարաններ, որտեղ մաքսիմալ ողջամիտ ժամկետներում (բայց ոչ ուշ՝ քան 1 ամսում) պետք է նիստ հրավիրեն և քննարկեն դիմումին ընթացք տալու հարցը:

Դիմումին ընթացք տալու հարցին դրական վերաբերվելու դեպքում խորհրդարանը մաքսիմալ ողջամիտ ժամկետներում (բայց ոչ ուշ՝ քան 1 ամսում) երեք ընթերցմամբ հավանություն է տալիս Հայաստանի դիմումը բավարարելու օրինագծին:

Որից հետո օրինագիծը մաքսիմալ ողջամիտ ժամկետներում (բայց ոչ ուշ՝ քան 1 ամսում), ուղարկվում է երկրի նախագահի աշխատակազմ, որտեղ մաքսիմալ ողջամիտ ժամկետներում (բայց ոչ ուշ՝ քան 1 ամսում), նախագահը վավերացնում է օրինագիծը: Եվ եթե այդ երկրի Սահմանադրական դատարանը մաքսիմալ ողջամիտ ժամկետներում (բայց ոչ ուշ՝ քան 1 ամսում), օրենքի սահմանադրականության հարցը քննարկելուց հետո գա եզրակացության, որ օրենքը չի հակասում տվյալ երկրի սահմանադրականությանը, ապա Հայաստանի դիմումը կհամարվի բավարարված: Եվ եթե Հայաստանի իշխանությունները հայտարարեն, որ բավարարված են, որ իրենց դիմումը բավարարված է, ապա դրանից հետո ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները միահամուռ որոշում կընդունեն բավարարված լինելու վերաբերյալ»,- եզրափակել է Զասը:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2587 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ