...

Չենք ֆայմել

Չենք ֆայմել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել է, որ մինչև 2050 թվականի ռազմավարության մեջ «խնդիր ենք դրել, որ ՀՀ ֆուտբոլի հավաքականը դառնա ֆուտբոլի Եվրոպայի կամ աշխարհի առաջնության մրցանակակիր, որն իրագործելի ծրագիր է» և բերել է Մարոկկոյի ֆուտբոլի հավաքականի օրինակը:

«ՉԻ». Հա, այ հիմա հասկացանք, թե ինչու էր Աննա Հակոբյանը Ֆրանսիա-Մարոկկո խաղի դրվագներով կիսվել ինստագրամի իր էջում:

Ոչ թե վեջը չի, թե ինչ վիճակում է Արցախը, ոչ թե թքած ունի արցախցիների տառապանքների վրա և այլն, այլ պարզապես մինչև 2050 թվականի ֆուտբոլային ռազմավարությունն է ուսումնասիրում և դրա արդյունքները ներկայացնում հանրությանը:

Ցույց է տալիս, թե Մարոկկոն ոնց է հասել կիսաեզրափակիչ, մարոկացիների օրինակն է աշխատում մեր մեջ սերմանել, իսկ մենք անֆայմ մեռնում ենք. եսիմինչեր ենք գրում: 

Մեզ մենակ մի բան է այս ռազմավարության մեջ մտահոգում. որ Հայաստանի հավաքականի առաջիկա խաղերին մի խումբ բնապահպաններ հանկարծ չարգելափակեն տուգանային հրապարակը, իբր թե խոտածածկը փչացնում ենք:


 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1382 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ