...

Ինչո՞ւ է ընդհատվել կառավարության այսօրվա նիստը

Ինչո՞ւ է ընդհատվել կառավարության այսօրվա նիստը

Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանը կրկին խոսել է այն մասին, որ մինչև 2050 թվականը Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը պիտի աշխարհի կամ Եվրոպայի առաջնություններում մրցանակային տեղ զբաղեցնի, այնուհետև անդրադարձել է Մարոկկոյի հավաքականի՝ կիսաեզրափակիչ հասնելու փաստին ու վստահություն հայտնել, որ դա այդ երկրի տնտեսության վրա կոնկրետ ազդեցություն է ունենալու։

Մեր ունեցած հավաստի տեղեկությունների համաձայն՝ Նիկոլ Փաշինյանն այնուհետև անդրադարձել է սենյակային պայմաններում կակտուսի աճեցման ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանը, թղթից պատրաստված «սամալյոտների» համահայկական մրցույթ-փառատոնի կազմակերպչական աշխատանքներին և կանաչ կոճակներով հագուստ կրողների համար գույքահարկի նոր շեմ սահմանելու նախաձեռնությանը, որից անմիջապես հետո շտապ կարգով կառավարության նիստերի դահլիճ հրավիրված բժիշկը տեխնիկական ընդմիջում է հայտարարել։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   862 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ