...

«Հայաստան» դաշինքի կրիտիկական օրերը

«Հայաստան» դաշինքի կրիտիկական օրերը

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում խիստ քննադատության է ենթարկել «Հայաստան» դաշինքին՝ գրելով. «Էդ դիշովի դեմագոգությունը, թե ընդդիմությանը քննադատողը ջուր է լցնում Նիկոլի ջրաղացին, թարգեք։ Մտքներովդ չանցնի, թե էդ «կռուտիտով» արդարացնելու եք ԱԺ բեսեդկում ձեր հով լռվելը։ 

Այս խորհրդարանը Եռաբլուրի ծնունդ է և ձեզ մանդատ չի տրվել Նավակ Ճոճողի, Անդրանիկ Քոչարյանի, Բաբկեն Թունյանի, Վահե Ղալումյանի կամ Խաչատուր Սուքիասյանի սենյակներում ստվերային մուտիլովկաներ անելու համար։ 

Ձեր մանդատը մեկն է՝ հեռացնել Նիկոլին։ 

Կա՛մ անում եք՝ կա՛մ հեռանում եք Նիկոլի հետ միասին՝ հեզաքայլք։ 

Հա, ձեր շպանաներին էլ հավաքեք ու կոնսերվացրեք՝ որպես ժամկետնանց կիլկի։ Ոստիկանություն չեմ դիմելու։ Պատժելու եմ անձամբ։ 

Սամոլիչնո»:

«ՉԻ». Ժողովուրդ ջան, լավ օրից չի, որ երկու օր է, թթվել ենք Նաիրա Զոհրաբյանի ստատուսների վրա: Հիմա մենք ի՞նչ անենք, որ ընդդիմության քաղաքական օրակարգի թիվ մեկ խնդիրն իրար կիլկի սարքելն է: 

Բա ի՞նչ գրենք. որ գազանանոցում յագուա՞ր է սատկել: Հա էլ սատկում են: Սենց որ գնա, շուտով հաղորդագրություններ են գրելու. «Այսօր կենդանաբանական այգում որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 3 կենդանու աճյուն»: 

Կամ հո չե՞նք գրելու, որ իշխանական մամուլը քլնգում է Արարատ Միրզոյանին: Էդ ո՞վ չի քլնգում որ: Հետաքրքիր չի արդեն:

Իսկ Նաիրա Զոհրաբյանի գրածը դզում է: Կարդալուց սենց, ոնց որ Վարդան Մամիկոնյանը դեմովդ անցնի: Այ տենց հյութեղ ոճով է գրել: Ընդ որում, ասենք ձեզ՝ «Հայաստանը» դաշինքը ծանր վիճակում հայտնվեց: Հիմա ուզած-չուզած պիտի Նիկոլին հեռացնի: Որովհետև որ ընկաք Նաիրա Զոհրաբյանի ձեռքը, է՜... կիլկիով չեք պրծնի, մսի պահածո կսարքի ձեզ, իրեն լավ չեք ճանաչում:

Իսկ որ Նավակ Ճոճողի, Անդրանիկ Քոչարյանի, Բաբկեն Թունյանի, Վահե Ղալումյանի կամ Խաչատուր Սուքիասյանի կաբինետներում ստվերային տինտիրիտներ են տեղի ունենում, էդ մեկը մի քիչ մանրամասն, էլի, Նառա ջան: Խնդրում ենք... սամոլիչնո: 
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1999 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ