...

Հերոսի կոչում այս պատգամավորին

Հերոսի կոչում այս պատգամավորին

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը խորհրդարանական քննարկումների ժամանակ իր ելույթում ասել է. «Ապրիլի 8-ին հավանել եմ նկարը, որտեղ ադրբեջանցի զինվորների «լեշերը» փռած էին մեր չեզոք գոտում, նկարին կից գրված էր, որ ճիշտ են արել մեր զինվորները՝ սպանելով ադրբեջանցիների զինվորներին, որոնք հարձակվել են Թալիշ գյուղի վրա»:

«ՉԻ». Մենք երբեք էլ չենք կասկածել Արման Աբովյանի հայրենասիրության և խիզախության վրա: Համաձայնվեք, ամեն մարդ չէ, որ կկարողանար լայքել ադրբեջանցի զինվորների «լեշերի» լուսանկարների տակ:

Վստահ ենք, որ հետագայում էլ բհկական պատգամավորը կշարունակի նույն կերպով իր լուման ներդնել հայ-ադրբեջանական կոնֆլիկտում: Սպասում ենք, որ առաջիկայում նա քաջաբար «կսրտիկի» նորանոր «լեշերի» լուսանկարներ, անհրաժեշտության դեպքում՝ շեյր էլ կանի: Իսկ խիզախության պիկը կդառնա, եթե նա այդ լուսանկարների տակ լեզու ցույց տվող սմայլիկ դնի: 

Նույնիսկ չգիտենք, թե ինչ կլիներ պատերազմում, եթե չլինեին Արման Աբովյանի պես «бойцы невидимого фронта»: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1245 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ