...

Հեշտ ու համեղ. Ալմոգրոտե՝ պանրով ու լոլիկով պաշտետ

Հեշտ ու համեղ. Ալմոգրոտե՝ պանրով ու լոլիկով պաշտետ

Իսպանական այս ուտեստը՝ ալմոգրոտեն, լոլիկի սոուսի և պաշտետի միջև ընկած միջին մի բան է, որը կարելի է մատուցել և՛ մսով ուտեստների հետ, և՛ որպես առանձին ուտեստ հացի հետ:

Բաղադրիչները
4 բաժնի համար

  • 300 գ լոլիկ
  • 100 գ պինդ պանիր
  • 2-3 պճեղ սխտոր
  • 3 պտղունց պապրիկա
  • 3 պտղունց աղացած կարմիր կծու պղպեղ
  • 0,5 թ.գ. բուսական յուղ՝ ըստ ցանկության
  • 3 պտղունց աղ

Պատրաստման եղանակը

  1. Կաթսայի մեջ ջուր եռացրեք, 5-7 րոպեով եռացրած ջրի մեջ թողեք լոլիկները, հանեք, մաքրեք կեղևից ու սերմերից, կտրատեք՝ թողնելով միայն պտղամիսը:
  2. Պանիրը մանր քերիչով անցկացրեք:
  3. Կտրտած լոլիկը լցրեք բլենդերի մեջ: 
  4. Սխտորը մաքրեք, լցրեք բլենդերի մեջ, լոլիկի հետ մեկտեղ հարեք:
  5. Քերած պանիր լցրեք լոլիկի ու սխտորի զանգվածի վրա, ավելացրեք աղացած կարմիր կծու պղպեղը, պապրիկան ու աղը, կրկին հարեք: Եթե լոլիկը շատ մսոտ է, բուսական յուղ էլ ավելացրեք: Կրկին հարեք մինչև միատարր զանգված ստանալը:
  6. Ստացված պաշտետը լցրեք սոուսի համար նախատեսված պնակի մեջ: Պատրաստ լինելուց անմիջապես հետո մատուցեք՝ զարդարելով թարմ կանաչիով:
     

ՎԱՐԿԱՆԻՇ

   277 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ