...

Հեշտ ու համեղ. Սպիտակ սանգրիա

Հեշտ ու համեղ. Սպիտակ սանգրիա

Տիպիկ իսպանական խմիչք լինելով հանդերձ՝ սանգրիան ծնունդով Պորտուգալիայից է, իսկ անվանումը պորտուգալերեն sangre՝ արյուն բառից է: Ըստ ավանդույթի՝ սանգրիան կարմիր գինուց են պատրաստում, բայց դեռ հնուց հայտնի են նրա «սպիտակ տարբերակները», որոնցից մեկն էլ կներկայացնենք ստորև:

Բաղադրիչները
4-6 բաժնի համար

  • 1 շիշ կամ 750 մլ սպիտակ, փրփրուն գինի
  • 100 մլ բաց գույնի ռոմ
  • 200 գ սեխի կամ ձմերուկի միջուկ
  • 1 ոչ մեծ, կանաչ խնձոր
  • 1 փոքր ճութ խաղող
  • 1 լայմ
  • 2-3 ճյուղ անանուխ
  • 2-3 ճ.գ. շագանակագույն մանր շաքարավազ
  • 1/2-1 բաժակ գազավորված հանքային ջուր
  • սառույց

Պատրաստման եղանակը

  1. Սեխը կամ ձմերուկը փոքր քառակուսիների ձևով կտրատեք, կտերը հեռացրեք, խաղողը կիսեք, եթե կորիզներ ունի, հեռացրեք:
  2. Խնձորը բարակ շերտերով կտրատեք: Լայմը լավ լվացեք, բարակ օղակների ձևով կտրատեք:
  3. Անանուխը, շաքարավազն ու լայմը բաժակի մեջ ճզմեք, վրան լցրեք ռոմը, խառնեք, ապա խառնուրդը լցրեք մեծ սափորի մեջ, ավելացրեք կտրտած միրգը: Խառնեք, վրան լցրեք գազավորված ջուրը: Սափորը 2-3 ժամով տեղադրեք սառնարանում, բայց կարող եք նաև միանգամից մատուցել:
  4. Մատուցելուց առաջ ավելացրեք գինին, սառույցը ու միանգամից լցրեք բաժակների մեջ:

Խորհուրդ: Սպիտակ գինին կարող եք ընտրել ըստ ճաշակի՝ չոր, կիսաչոր կամ կիսաքաղցր: Եթե կիսաքաղցր գինի եք ընտրել, շաքարավազ կարող եք չօգտագործել: Մրգերի ցանկն էլ կարող եք համալրել՝ ըստ ճաշակի: Այսպես օրինակ՝ կարող եք դեղձ, ծիրան, արքայանարինջ, կիտրոն, տանձ կամ դեղին սալոր ավելացնել:

ՎԱՐԿԱՆԻՇ

   869 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ