...

Հեշտ ու համեղ. Ծովախեցգետինները՝ սխտորով ձեթի մեջ

Հեշտ ու համեղ. Ծովախեցգետինները՝ սխտորով ձեթի մեջ

Իսպանական այս ուտեստն ավանդաբար պատրաստել ու միանգամից մատուցել են հատուկ կավե ափսեներով, բայց այժմ ծովախեցգետինները հաճախ մեծ թավայի մեջ են տապակում, ապա ձեթի հետ մեկտեղ լցնում կավե պնակների մեջ, որոնք մատուցելուց առաջ անպայման պետք է տաքացնել: Չնայած՝ սովորական ափսեներով ուտելու դեպքում էլ ուտեստը պակաս համեղ չի դառնա:

Բաղադրիչները
4-6 բաժնի համար

  • 1,2 կգ խոշոր, հում ծովախեցգետին
  • 8-10 պճեղ սխտոր
  • 4-5 չորացրած չիլի պղպեղ
  • ձիթապտղի ձեթ
  • խոշոր աղ

Պատրաստման եղանակը

  1. Ծովախեցգետինները մաքրեք խեցիներից, պոչերին ձեռք մի տվեք: Ծովախեցգետինների մեջքի մասում կենտրոնից դանակով կտրվածք արեք:
  2. Դանակի կոթով սեղմեք, ապա մաքրեք սխտորը: Սխտորն ու չիլի պղպեղը լցրեք ոչ շատ խորը կաթսայի մեջ, վրան լցրեք ձեթը այնքան, որպեսզի հետո ծովախեցգետինները ավելացնելուց հետո դրանք ամբողջովին ծածկվեն ձեթով:
  3. Ձեթով, սխտորով ու չիլի պղպեղով կաթսան դրեք միջին ուժգնության կրակի վրա, տապակեք մինչև սխտորը բաց ոսկեգույն երանգ ստանա:
  4. Ավելացրեք ծովախեցգետինները, անընդհատ խառնելով՝ 2 րոպե տապակեք: Մի պտղունց աղ արեք, խառնեք, հանեք կրակի վրայից ու 3-4 րոպե թողեք, թող հովանա: Մատուցեք:

Խորհուրդ: Այս ուտեստի ամենահամեղ մասը ձեթն է: Այն կարելի է նաև հենց այնպես, հացով ուտել: Եթե ցանկացողներ չգտնվեն, այդ ձեթը կարող եք օգտագործել ձկան, աղցանի կամ մակարոնի վրա լցնելու համար: Ձեթը երկար պահել չի կարելի. առավելագույնը 1-2 օր՝ սառնարանում:

ՎԱՐԿԱՆԻՇ

   571 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ